Անցած արշավներ
 Հեծանվարշավ՝ թթակերություն
«Հեծանիվ+»-ը կազմակերպում է հեծանվարշավ՝ ի փառաբանումն հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկի՝ անզուգական թթի :) Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հասած, ջրալի, սև և սպիտակ թութ:

Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին:
Սկիզբ` 2 հունիսի, 2013, 12:00
Ավարտ` 2 հունիսի, 2013, 20:00
Վայր` թթենիներ
 Կամավորների գրանցում, հեծանվային միջոցառմանը աջակցելու համար
Բոլոր փորձառու հեծանվորդներին, ովքեր լավ են կողմնորոշվում քաղաքային երթևեկության մեջ ու գիտեն երթևեկության կանոնները, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու «Ճանաչիր Երևանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հեծանվային միջոցառմանը, որպես հեծանվային սիրողական թիմերի ուղեկցողներ:
Սկիզբ` 16 ապրիլի, 2013, 12:00
Ավարտ` 20 մայիսի, 2013, 21:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Մարգարա
Այս հինգշաբթի, մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը, արշավում ենք դեպի Արաքս գետի ափին գտնվող Մարգարա գյուղ: Հուսով ենք հնարավոր կլինի մոտիկից տեսնել Արաքսը: Իսկ հետդարձին կսուզվենք կարմիր կակաչներով ներկված դաշտերի մեջ...
Սկիզբ` 9 մայիսի, 2013, 12:00
Ավարտ` 9 մայիսի, 2013, 21:00
Վայր` Մարգարա
 Հեծանվարշավ դեպի Բջնի
Գնացքով մինչև Հրազդան, այնուհետև ձորերով մինչև Բջնի, ուր կըմպենք ընդերքից ժայթքող բնական գազով հանքային ջուր, հետո կմագլցենք Բջնիի բերդը՝ վայելելու մեր հանգիտը և գեղեցիկ տեսարանները, հետո կշարունակենք ձորերով մեր ճամփան դեպի Երևան:

Մեկնարկը. կիրակի օրը՝ մայիսի 5-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:
Սկիզբ` 5 մայիսի, 2013, 09:30
Ավարտ` 5 մայիսի, 2013, 21:00
Վայր` Բջնի
 Շաբաթօրյա քաղաքային հեծանվարշավ սկսնակների համար
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 27 ապրիլի, 2013, 12:00
Ավարտ` 27 ապրիլի, 2013, 19:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Արզնու ձոր
Այս կիրակի ուղևորվում ենք Արզնու ձոր, ուր գետի ափին կվայելենք մեր հանգիստը և կըմպենք Արզնու մաքուր աղբյուրի ջուր: Այնուհետև կշարժվենք դեպի Եղվարդ, որտեղից մինչև Երևան արդեն միայն վայրէջքներ են:
Սկիզբ` 21 ապրիլի, 2013, 12:00
Ավարտ` 21 ապրիլի, 2013, 21:00
Վայր` Արզնի
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Ջերմ արևը իր ժպիտով արթնացրեց հեծանվարշավերի նոր ալիք, ու մենք, թափը չկորցնելով, բռնում ենք համընթաց քամին ու արշավում մեր սիրելի կանաչ սարերն ու ձորերը: Դվինից հետո հաջորդը Օշականն: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:
Սկիզբ` 14 ապրիլի, 2013, 12:00
Ավարտ` 14 ապրիլի, 2013, 20:00
Վայր` Օշական
 Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Այս կիրակի՝ ապրիլի 7-ին, արշավում ենք դեպի Դվինի թագավորական պալատներ, ուր այս օրերին ծաղկում է ծիրանենին` արբեցնելով իր մեղրահոտ բուրմունքով: Կմագլցենք նաև միջնաբերդի գագաթի հարթակը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ:

Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:
Սկիզբ` 7 ապրիլի, 2013, 11:30
Ավարտ` 7 ապրիլի, 2013, 21:00
Վայր` Դվին
 Դրամահավաք հեծանվային սոցիալական գովազդի համար
Սիրելի հեծանվասերներ: Բոլորիս նպատակն է հեծանիվը ավելի տարածված ու հասարակության համար ավելի ընդունելի տրանսպորտային միջոց դարձնելը։ «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն արդեն մի քանի տարի է տարատեսակ միջոցառումներ կազմակերպելով իրականացնում է այդ առաքելությունը։ Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել նորացվող «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ սուպերմարկետներից մեկի ցուցափեղկերին հեծանվային թեմայով սոցիալական գովազդ փակցնելու վերաբերյալ։ Ցանցի կողմից տրամադրվում է անվճար գովազդային տարածքը, իսկ ՀԿ-ն պետք է հոգա գովազդի տպման և տեղադրման ծախսերը։

Ինչպես գիտեք «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն ֆինանսավորվում է միայն կամավոր հիմունքներով և այս ակցիայի շրջանակում բոլորս կարող ենք ունենալ մեր ներդրումը։ Գովազդի տպագրության և տեղադրման ծախսերը հոգալու համար կազմակերպում ենք դրամահավաք: Շեշտենք, որ սա լինելու է ոչ թե «Հեծանիվ+»-ի, այլ առհասարակ հեծանիվի և հեծանվային տրանսպորտի գովազդ:
Սկիզբ` 9 մարտի, 2013, 15:30
Ավարտ` 18 մարտի, 2013, 16:30
Վայր` Հայաստան
 Երևանյան հեծանվարշավ/ֆոտոսեսսիա
Այս կիակի արշավում ենք մեր հարազատ Երևանով՝ վայելելու հեծանիվը և նորից հեշեցնելու մեր մասին: Մենք արդեն շատ ենք, մեզ հետ պետք է հաշվի նստել և նպաստել կանաչ, մաքուր և հեծանվային մայրաքաղաք ունենալու մեր ցանկության հետ: Անցած տարվա ընթացքում նվիրյալների եռանդուն աշխատանքի շնորհիվ հիմնվեցին Երևանում առաջին հեծանվային կայանատեղիները, իսկ քաղաքապետարանը փորձ արեց որոշ մայթերին և գետնանցումներում արահետանման ինչ-որ անհասկանալի բան գծել, որից օգտվելը պրակտիկորեն անհնար է: Սակայն օրեցօր շատացող հեծանվորդների պահանջները առկա են, անհրաժեշտ է, որ ստեղծվեն բոլոր համապատասխան ենթակառուցվածքները: Երևանում, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, հնարավոր է հեծանիվ վարել, և դրա վառ ապացույցը հենց մենք ենք: Հիմա շատ լավ հնարավորություն է ընձեռվել գովազդելու մեր պատկերացրած ապրելակերպը, այն ինչ մենք սիրում ենք, ինչը մեզ առողջություն և ուրախություն է պարգևում, և ինչը մենք մաղթում ենք մեր բոլոր համաքաղաքացիներին՝ հեծանիվ վարեք, եղեք առողջ, վստահ ու բնությանը ավելի մոտիկ:
Սկիզբ` 17 մարտի, 2013, 14:00
Ավարտ` 17 մարտի, 2013, 18:00
Վայր` Երևան
1 - 2 - ... - 8 - 9 - 10 - ... - 20