Հաճախակի տրվող հարցեր
Ո՞րն է ձեր կազմակերպության նպատակը: | Մասսայականացնելով հեծանվային մշակույթը Հայաստանում` նպաստել ազգաբնակչության առողջ կենսակերպին, բարձրացնել քաղաքացիների էկո-գիտակցության մակարդակը, ինչպես նաև բարելավել հանրապետության էկոլոգիական վիճակը: |
Ես հեծանիվ վարել չգիտեմ, բայց ցանկանում եմ սովորել: Կարո՞ղ եք ինձ օգնել: | "Հեծանիվ+" ՀԿ-ն շաբաթը մեկ անգամ Ծիծեռնակաբերդի բարձունքում կազմակերպում է անվճար հեծանվավարժանքներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` առանց տարիքային կամ սեռային խտրականության: |
Ես վախենում եմ երթևեկության մեջ հեծանիվ վարել: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ: | Սկսնակ հեծանվորդները ամենևին չեն անտեսվում: Ընդհակառակը` վախերը հաղթահարելու, ինչպես նաև երթևեկության կանոններին համապատասխան հեծանիվ վարել սովորեցնելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են քաղաքային արշավներ: |
Ինչու՞ է ձեր կազմակերպությունը կոչվում էկո-մարզական: | Մեր ՀԿ-ի հիմքում ընկած է մեր ապրելակերպը, այն է` մարդու և բնության ներդաշնակությունը: Ճամփորդելով, տեսնելով երկրի գեղատեսիլ վայրերի նկատմամբ մարդկանց կործանարար վերաբերմունքը, չենք կարող անտարբեր լինել բնապահպանական խնդիրների նկատմամբ: Ուստի մեր արշավները կրում են թե՛ բնաճանաչողական, թե՛ բնապահպանական բնույթ: |
Ես երբեք երկար տարածություններ հեծանիվով չեմ անցել, բայց կցանկանայի մասնակցել նման արշավների: Ի՞նչ խորհուրդ կտաք: | Յուրաքանչյուր արշավի համար նշվում է երթուղու երկարությունը և բարդությունը: Խորհուրդ է տրվում մասնակցությունը սկսել հեշտ արշավներից` աստիճանաբար մասնակցելով նաև ավելի բարդերին: Ամեն դեպքում արշավից առաջ կարող եք խորհրդակցել մեզ հետ: |
Ի՞նչ կարիքներ ունեք և ինչպե՞ս կարող ենք աջակցել: | Ստեղծման օրվանից մինչ այժմ "Հեծանիվ+" ՀԿ-ի հոգսն ամբողջությամբ ընկած է եղել նրա անդամների ուսերին և, չունենալով ֆինանսական որևէ աջակցություն, հաճախ դժվարացել ենք լիարժեք իրականացնել կազմակերպության նպատակներից բխող տարաբնույթ միջոցառումներ: Ուստի ցանկացած աջակցություն կամ համագործակցություն մեծապես ողջունելի է և կնպաստի դրված ծրագրերի կյանքի կոչմանը: |
1