Վերջին իրադարձությունը
Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ սեպտեմբերի 16-ին, իրականացնում ենք մեր սիրված հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան:
Սկիզբ` 16 սեպտեմբերի, 2018, 09:00
Ավարտ` 16 սեպտեմբերի, 2018, 19:00
Վայր` Արագածոտնի մարզ
Բարի գալուստ

Բարի գալուստ «Հեծանիվ+»-ի աշխարհ:

Սիրով ձեզ ենք ներկայացնում Հայաստանում հեծանվային շարժումը` իր ակունքներից մինչ օրս, նրա էվոլյուցիան և հնարավոր ապագան, որի կերտողը հենց դուք կարող եք լինել:

Եթե հեծանիվ երևույթը որևէ կերպ հետաքրքրում է ձեզ, ապա դուք ճիշտ տեղում եք: Շարունակեք պրպտել մեր կայքը, համոզված ենք` ասելիք կունենաք, և կարող եք այն անարգել հնչեցնել, դիմել առաջարկություններով կամ աջակցություն առաջարկել:

Իսկ եթե ցանկություն կունենաք ձեր թանկագին ժամանակից ներդնել և անմիջական մասնակցություն ունենալ հեծանվային Հայաստան ձևավորելու գործում, ապա կարող եք դառնալ “Հեծանիվ+” ՀԿ-ի անդամ:

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player