Arm
Eng
Գլխավոր էջ
Նորություններ
Արշավներ
Միջազգային արշավներ
Նկարներ և հոլովակներ
ՀՏՀ
Մեր մասին
Հետադարձ կապ
Նորություններ
Բացվեց առաջին հայալեզու հեծանվային ֆորումը
29.03.2014
http://bikeplus.mybb.ru/
Լավ նորությու՛ն:
Ульяна Соболевская-ի և Arménak Margarian-ի ջանքերով վերջապես բացվեց առաջին հայալեզու հեծանվային ֆորումը: Այստեղ կարող եք քննարկել հեծանիվներին առնչվող ցանկացած հարց՝ հեծանվային զբոսանքներ, արշավներ, մրցումներ, տարատեսակ միջոցառումներ, տեխնիկական հարցեր, երթևեկության կանոններ և այլն: Կարող եք ձեռք բերել համախոհ ընկերներ, կիսվել հետաքրքիր մտքերով և փորձով, ...
Կյանքն անիվների վրա. «Հիմա ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատ
05.09.2013
Եթե մի քանի տարի առաջ Երևանի փողոցներում հեծանվորդների ներկայությունը խիստ տարօրինակ և ուշադրության արժանի երևույթ էր, ապա վերջին մեկ տարվա ընթացքում պատմությունը կարծես թե փոխվում է:
Տրամադրությունների փոփոխությունները և հեծանիվների հանդեպ հատկապես երիտասարդների տրամադրությունների և հեծանիվների ներկրման աճի մեծ տեմպերը սկսում են հույս ներշնչել, որ մայրաքաղաքը ծանրացնող թանկարժեք բրաբուսների և ...
Հեծանվային մշակույթի զարգացումը Հայաստանում
08.10.2012
Վերջին օրերին մայրաքաղաքում ամենաքննարկվող թեմաներից է դարձել Հայաստանում հեծանվային մշակույթը զարգացնելու ուղղությամբ քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը: Խոսքը մոտ 5 կմ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ նոր հեծանվային արահետի կառուցման մասին է, որն, ըստ նախագծի, սկիզբ է առնելու Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցների խաչման հատվածից և Օղակաձև զբոսայգով շարունակվելու է մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ...
Երիտասարդները հեծանվաերթով քարոզում են առողջ ապրելակերպը
29.09.2012
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով։ Հեծանվային երթը կրում էր «Մենք չենք ծխում» խորագիրը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանի տեղեկացմամբ՝ հեծանվային արշավին, ...
Կարելի է անգամ լուսանկարվել Մեծ Բրիտանիայի թագուհու հետ
26.09.2012
Սպասվում է, որ այսօր տեղի կունենա նաեւ բրիտանական դեսպանատան աջակցությամբ «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամի կողմից կառուցված հեծանիվների կայանատեղիի բացման արարողությունը:
http://erit.am/index.php?lang=1&id=12211&t=4
Հայաստանում հեծանիվային տրանսպորտից օգտվում է ընդամենը 300 մարդ. մասնագետ
21.09.2012
Արդեն 28 տարի է, ինչ հեծանիվը դարձել է Սամվել Հովհաննիսյանի կյանքի կարևորագույն մասը: Սամվելը այն եզակի քաղաքացիներից է, ով մեքենայի փոխարեն նախապատվությունը տվել է հեծանվին: Սերը հեծանվի հանդեպ դրսևորվեց` <Հեծանիվ +> էկոմարզական հասարակական կազմակերպությունը հիմնելով և ցանկացողների համար դասընթացներ կազմակերպելով: Սեպտեմբերի 22-ին` Առանց մեքենաների օրը ևս մեկ անգամ կարևոր է հիշել ...
Սերժ Թանկյան. «Վերանայենք հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը և ձգտենք դեպի մշտակայ
17.09.2012
Սերժ Թանկյան
Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարությամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է:
Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում նման հակաէկոլոգիական ...
էկոմարզական ճամբար Դիլիջանում(Տեսանյութ)
12.08.2012
Օգոստոսի 10-13-ը Դիլիջանում տեղի ունեցավ էկոմարզական ճամբար, որին մասնակցում էին 10-15 տարեկան երեխաներ: Ճամբարի նպատակը երեխաների մեջ առողջ ապրելակերպի, բնասիրության և քաղաքացիական գիտակցության սերմանումն էր:
Ճամբարում հյուրընկալվել էին տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ, «Հեծանիվ+»-ի հեծանվորդները: Մարզաձևերի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրեցին տարբեր սպորտաձևեր, ...
Կդառնա՞ հեծանիվը մասսայական
11.05.2012
Տեսանյութը պատրաստել է ԱՐ հեռուսաընկերությունը
http://artv.haytech.org/src/eter.html
Եռամարտի մրցումներ Երեւանում
07.05.2012
Եռամարտի Հայաստանի բաց առաջնության Արդյունքներ Պրոֆեսիոնալներ 1 Պողոսյան Սերգեյ 2 Հովհաննիսյան Սամվել 3 Մանուկյան Աբել Սիրողական տղաներ 1 Վարդումյան Վահե 2 Ղազարյան Արեգ 3 Հովհակիմյան Արթուր Սիրողական աղջինկեր 1 Բաղդասարյան Սիրանուշ 2 Սահակյան Սերինե 3 Եգորյան Արմինե Շնորհավորում ենք Եռամարտի անդրանիկ Առաջնության մասնակիցներին Եռամարտի Հայկական Ֆեդերացիա
https://www.youtube.com/watch?v=8ZPCzsa9VNc&feature=share ...
Եռամարտ` առանց լողի
06.05.2012
Մայիսի 5-ին նորաբաց Եռամարտի Հայկական ֆեդերացիան և «Հեծանիվ+» հ/կ-ն կազմակերպել էին եռամարտի մրցույթ:
Ամբողջական ռադիոնյութը կարող եք լսել այստեղ
http://lyunse.info/4776
https://www.youtube.com/watch?v=yQoEzywsiUs&feature=youtu.be
«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն կայանատեղիներ է կառուցում
19.04.2012
«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն կայանատեղիներ է կառուցում
«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն, Բաց Հասարակության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է Երևանում հեծանվային կայանատեղիների կառուցման աշխատանքներ:
Առաջին հեծանվային կայանատեղին ս.թ. ապրիլի 7-ին մեծ շուքով բացվեց Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկական դաստիարակության մասնաշենքին կից բակում: Այժմ հերթը Ֆրանսիական համալսարանինն է:
...
Երևանում կբացվի 2-րդ հեծանվային կայանատեղին
19.04.2012
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակում վաղը՝ ապրիլի 21-ին, կբացվի հեծանվային կայանատեղի: Այս նախաձեռնության հեղինակն է «Հեծանիվ+» էկո-մարզական հկ-ն` «Բաց հասարակության» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
10 հեծանիվի համար նախատեսված այս կայանատեղին կտեղակայվի ֆրանսիական համալսարանի բակում:
Civilnet.am-ի հետ զրույցում հկ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ կայանատեղին նախատեսված է լինելու ...
Հեծանիվների անվճար կայանատեղի բացվեց
09.04.2012
Օրերս շահագործման տրվեց ԵՊՀ հեծանիվների կայանատեղին: Նախաձեռնությունը իրականացրել է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:
Haynews.am-ի հետ զրույցում ՀԿ նախագահ Սամվել Հովհաննիսյանը ասաց, որ մեր երկրում չկա ոչ մի ենթակառուցվածք հատուկ հեծանվային փոխադրամիջոցին վերաբերող և հեծանվորդներին միշտ հուզել է հեծանիվներ համար հարմարություններ ստեղծելու հարցը: «Եթե չկա պահանջարկ չի լինի նաև առաջարկ. Եվ մենք ...
Առաջին հեծանվակայանը բացվեց ԵՊՀ-ում
06.04.2012
17 հեծանիվի համար նախատեսված՝ Հայաստանի առաջին հեծանվակայանը բացվեց Երևանի պետական համալսարանում։
«Համալսարանն ունի 5-6 հեծանվորդ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել և համալսարան գալ հեծանիվով»,-ասաց «Հեծանիվ+» ՀԿ-ի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը։
Նա հույս հայտնեց, որ նրանց օրինակը վարակիչ կդառնա մյուս ուսանողների համար, և գնալով կավելանա հեծանիվը որպես փոխադրամիջոց օգտագործողների թիվը ։
...
Առաջին հեծանվային կայանատեղին արդեն պատրաստ է (ռեպորտաժ)
06.04.2012
«Հեծանիվ+» ՀԿ-ն այսօր նախաձեռնել է հեծանվաարշավ Երևանում: Ժամը 12:00-ին Երևանի պետական համալսարանի մոտ (ֆիզկուլտի ամբիոնի մոտ) տեղի է ունենալու Երևանում առաջին հեծանվային կայանատեղիի բացում և հյուրասիրություն:
Մինչ այդ մասնակիցները հեծանիվներով շրջելու են երևանյան փողոցներով՝ իրենց վրա կրելով հեծանվային երթևեկության նշանները խորհրդանշող պաստառներ: Երթուղին կանցնի նաև Մաշտոցի պուրակով:
«Հեծանիվը ...
Առաջին հեծանվային կայանատեղին ԵՊՀ-ի բակում
06.04.2012
Այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի բակում տեղի ունեցավ Երևանի առաջին հեծանվակայանի բացումը, որին ներկա էին մի շարք հեծանվորդներ:
Կայանատեղին նախատեսված է 17 հեծանիվների համար, որոնց անվտանգությունը պահպանվելու է համալսարանին շենքին ամրացված տեսախցիկների և պահակների միջոցով:
Հեծանվային կայանատեղին իր միջոցներով կառուցել է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:
ՀԿ-ի ...
Հեծանվորդ տեսնելիս ազդանշան են տալիս կամ գոռում հետևից. չնայած վերաբերմունքին` Երևանը հեծանվայի
04.04.2012
Առողջ ապրելակերպի կողմնակիցներն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց օգտագործող երևանցիներն ապրիլի 7-ից Երևանում կունենան իրենց առաջին հեծանվային կայանատեղին:
Հայաստանում համատարած թանկարժեք մեքենաների մոլուցքին և երկարապոչ խցանումներին որպես այլընտրանք, քաղաքակիրթ աշխարհում ամենահարգի և կիրառվող էկոփոխադրամիջոցի կողմնակիցները մտադրություն ունեն ժամանակի ընթացքում փոխել մարդկանց պատկերացումները:
...
Ապրիլի 7-ին ԵՊՀ-ի տարածքում կբացվի հեծանվային կայանատեղին
28.03.2012
Ապրիլի 7-ին ԵՊՀ-ում կբացվի հեծանվային կայանատեղի: Այն իր ուժերով կառուցում է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
«Այստեղ կարող են տեղավորվել միանգամից 18 հեծանիվ: Այդ հեծանիվների անվտանգությունը հնարավորինս ապահովված է:
Տեղադրելու ենք առաջիկայում տեսախցիկներ և այն գտնվելու է պահակի վերահսկողության տակ»,-ասաց ...
Անվճար կայանատեղի երկանիվների համար. հեծանվորդությունը խրախուսվում է Երևանում
01.03.2012
Երևանի ավտոերթևեկության մարտահրավերից չվախեցող հեծանվորդները շուտով կունենան իրենց երկանիվ փոխադրամիջոցի համար հատկացված կայանատեղիներ մայրաքաղաքում:
«Հեծանիվ պլյուս» էկոմարզական հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանի երիտասարդական ծրագրերի հիմնադրամից 300 հազար դրամաշնորհ (մոտ 770 դոլար) է ստացել, Երևանում կկառուցի շուրջ 20 հեծանվային կայանատեղի:
Առաջնահերթ երկու կայանատեղի կկառուցվի ...
1
-
2