Անցած արշավներ
Հայոց Թագավորների հետքերով
Նպատակակետը` Դվինի միջնաբերդ (կամ այն ինչ նրանից պահպանվել է)Երկարությունը` 80 կմ Երթուղին` ՀՎԶ (Լենինգրադյան 31) – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերգանուշ – Երևան Սկիզբը` կիրակի օրը առավոտյան 10:00–ին Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր Հագուստը` արշավային |
|
|
"ՀԵԾԱՆԻՎ+" պաշտոնական կայքի բացում
Շաբաթ օրը կայանալու է այնքան սպասված մեր պաշտոնական կայքի բացման հանդիսավոր արարողությունը ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում: Արարողության ընթացքում մեր հմուտ դիզայներն ու դեվելոփերը կծանոթացնեն կայքի հնարավորություններին, ֆունկցիոնալությանը, կլինեն վիդեոռոլիկներ, սլայդեր Հայաստանում արդեն 2 տարի ձևավորված հեծանվային շարժման, նրա ակտիվիստների, հեռու մոտիկ հեծանվարշավերի, բազմաթիվ միջոցառումների մասին: Կլինի նաև հյուրասիրություն: |
|
Հեծանվապտույտ Հատիս լեռան շուրջ
Ցանկանու՞մ եք գոնե մի քանի ժամով կտրվել Երևանի շոգից ու փոշուց, մասնակցել հետաքրքիր, արկածներով լեցուն, վայրի հեծանվարշավին: Ուրեմն միացեք մե՛զ: Հեծանիվներով պտույտ ենք կատարելու Հատիս լեռան շուրջ: Հասնելու ենք Հատիս լեռան լանջի ձներին և համանուն գյուղին: Կշնչենք սառը լեռնային օդ, կհանդիպենք հատիսյան նուրբ ծաղիկներին, կխաղանք ձների հետ, կզովանանք Գեղամա լեռների ճերմակ գագաթներով... |
|