Անցած արշավներ
![]()
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Հատուկ սկսնակների համար`Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը`մինչև Էջմիածին: Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Գառնիի քարերի սիմֆոնիա
Ընդամենը քշելու ենք 70 կմԲարդությունը` *** - - , 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր) Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ ,ցանկացողները` լողազգեստ,գետում թրջվելու համար, և ուսապարկ: |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Աղվերան
Արշավից հետո հեծանիվներով կգնանք Սերժ Թանկյանին ոգևորելուՀավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:20 -ին: |
|
![]()
3 օրյա հեծանվային արշավ
Հեծանվային նոր ուղիներ բացահայտելու.......Գնացքը մեզ կհասցնի մինչև Սևան, այնտեղից կսկսվի մեր հեծանվային փորձությունները: Առաջին օրը կգիշերենք Մարտունիում` լճի ափին: Հաձորդ օրը Սուլեմայի լեռնանցքով կիջնենք Եղեգնաձոր, որտեղ մեզ կդիմավորեն տեղի ակտիվ երիտասարդները, որոնք նույնպես ցանկանում են հեծանվային մշակույթը զարգացնել, բայց Եղեգնաձորում: Իսկ 3 -րդ օրը ուզելով թե չուզելով պետք է քշելով հասնենք տուն: |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Սևաբերդ
Մինչև Սևաբերդ ճանապարհը հիմնականում բարձրանում է, այսինքն մոտ 40 կմ անընդհատ հաղթահարելու ենք դժվարին վերելքները, որպիսի հետդարձին վայելենք սրընթաց վայրեջքը:Ճանապարհին անցնելու ենք Աբովյանի և Արամուսի միջով, որտեղ անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ (Երկաթահանքերի բացման հետ կապված տեղեկություն տարածելու նպատակով) |
|
![]()
Արկածային երկօրյա հեծանվարշավ
Երթուղին`Օր 1 - ին. Երևան - Ջրվեժ - Ջրվեժի անտառում կգիշերենք Օր 2 - րդ. Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ - Լանջազատ - Նուբարաշեն - Երևան. Հեռավորությունը` 85 կմ Բարդությունը` **** -, 4/5 |
|
![]()
Բնապահպանական հեծանվաերթ հանուն մեր առողջ ապագայի
Եկեք արտահայտենք մեր բողոքը ընդդեմ թալանվող ազգային հարստության,ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին, ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը, |
|
![]()
Հեծանվարշավ Մեծամորի ֆալոսիկների հետքերով
Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորը եղել է արարատյան դաշտի արքունի քաղաքներից: Մեծամորի համաշխարհային արժեքը նրանումն է, որ այստեղ ե գտնվում աշխարհում առաջին և լավ պահպանված պղնձաձուլարանը: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը ագաթից պատրաստված գորտ կշռաքարն է և սարդիոնե կնիքը: Մեծամորի հնագույն ամրոց բնակատեղուն կից գործում է Մեծամորի պատմահնագիտական թանգարանը: Հենց Մեծամորին կից մենք կտեսնենք երկար սպասված ֆալոսներին: Իսկ թե ֆալոսապաշտությունը ինչի՞ հետ է կապված եղել՝մանրամասները տեղում կպարզենք: |
|
![]()
Հեծանվապտույտ Արայի լեռան շուրջ
Վերջապես իրականացնում ենք շատ սպասված ու սիրված հեծանվապտույտը: Այս անգամ Արայի լեռան շուրջ (արդեն 2-րդ անգամ): |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Սևան
Գնալու ենք գնացքով մինչև Հրազդան քաղաք, այնտեղից հեծանիվներով մինչև մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով: |
|