Անցած արշավներ
 Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ սեպտեմբերի 16-ին, իրականացնում ենք մեր սիրված հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան:
Սկիզբ` 16 սեպտեմբերի, 2018, 09:00
Ավարտ` 16 սեպտեմբերի, 2018, 19:00
Վայր` Արագածոտնի մարզ
 Ամուլսարը գալիս է Երևան
Ամուլսարը գալիս է Երևան՝ պայթեցնելու հանքի ու ընդհանրապես բոլոր հանքերի հետ կապված միֆերն ու վախերը։ Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ... այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում:
Սկիզբ` 6 սեպտեմբերի, 2018, 11:00
Ավարտ` 6 սեպտեմբերի, 2018, 14:00
Վայր` Երևան
 Մոտո-արշավ դեպի Ամուլսար
Այս կիրակի՝ օգոստոսի 26-ին, մոտոցիկլերով երթ տեղի կունենա դեպի Ամուլսար՝ աջակցություն հայտնելու այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են սարի պահպանության համար:
Սկիզբ` 26 օգոստոսի, 2018, 08:00
Ավարտ` 26 օգոստոսի, 2018, 20:00
Վայր` Վայոց Ձորի մարզ
 Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
«Հեծանիվ+»-ը հրավիրում է հերթական ջրալի հեծանվարշավին: Այս անգամ գնում ենք Մեղրաձորի ջրվեժներ: Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ օգոստոսի 5-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 27/8):
https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 5 օգոստոսի, 2018, 07:30
Ավարտ` 5 օգոստոսի, 2018, 19:00
Վայր` Գեղարքունիքի մարզ
 Վարդավառը Ազատի կիրճում
Այս կիրակի՝ հուլիսի 8-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է միասին Գառնու ձորում զովանալու և Վարդավառի տոնը նշելու: Չմոռանաք ձեզ հետ վերցնել լողազգեստ և լավ տրամադրություն :)

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ:
Սկիզբ` 8 հուլիսի, 2018, 08:00
Ավարտ` 8 հուլիսի, 2018, 19:00
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:

Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին:
Սկիզբ` 27 մայիսի, 2018, 09:00
Ավարտ` 27 մայիսի, 2018, 18:00
Վայր` Արարատի մարզ
 Հեծանվարշավ դեպի Արզնու ձոր
Այս կիրակի ուղևորվում ենք Արզնու ձոր, ուր գետի ափին կվայելենք մեր հանգիստը և կըմպենք Արզնու մաքուր աղբյուրի ջուր: Այնուհետև կշարժվենք դեպի Եղվարդ, որտեղից մինչև Երևան արդեն միայն վայրէջքներ են:
Սկիզբ` 25 փետրվարի, 2018, 14:00
Ավարտ` 25 փետրվարի, 2018, 21:00
Վայր` Կոտայքի-Արագածոտնի մարզեր
 Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Տեղումներ չեն սպասվում, արեգակը մեզ պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:
Սկիզբ` 4 փետրվարի, 2018, 14:00
Ավարտ` 4 փետրվարի, 2018, 21:00
Վայր` Արագածոտնի մարզ
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Քանի որ գարունը մի քիչ շտապեց՝ այս կիրակի բացում ենք հեծանվարշավերի սեզոնը: Սկզբից կլինեն մի քանի հեշտ արշավներ, այնուհետև դրանք աստիճանաբար կբարդանան: Այնպես որ, բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք կիրակնօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացեք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին! Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված!!!
Սկիզբ` 21 հունվարի, 2018, 15:00
Ավարտ` 21 հունվարի, 2018, 21:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:
Սկիզբ` 4 հունիսի, 2017, 13:00
Ավարտ` 4 հունիսի, 2017, 22:00
Վայր` Մխչյան
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - ... - 19 - 20