Անցած արշավներ
![]()
Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Արեգակը մեզ ջերմ և պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և ուրախ շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Տեղեկացնենք նաև, որ սպասվում է հաճելի անակնկալ մեր Արմինեի կողմից :) |
|
![]()
Հեծանվային մարտի 8 - 2014
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ:Հավաքվում ենք շաբաթ օրը՝ մարտի 8-ին, ժամը 11:30-ին, հեծանիվների «ՀՎԶ» արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից հեծանվային տոնական կառքի՝ «Princess Mariam» ռիկշայի ուղեկցությամբ կսկսենք մեր հեծանվարշավը: Մասնակցել ցանկացող, սակայն հեծանիվ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներին «ՀՎԶ» արհեստանոցը կտրամադրի նաև 15 անվճար հեծանիվ, այնպես որ շտապեք զանգահարել և ամրագրել ձեր հեծանիվը! 093-426-654 Սամվել, https://www.facebook.com/HVZarhestanoc |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Որախությամբ հայտարարում ենք, որ այս կիրակի օրը բացում ենք հեծանվարշավերի սեզոնը: Սկզբից կլինեն մի քանի հեշտ արշավներ, այնուհետև դրանք աստիճանաբար կբարդանան: Այնպես որ, բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք կիրակնօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացեք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին! Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված!!! |
|
![]()
Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Հունվարի 6-ից 7-ը իրականացնում ենք Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մեր ավանդական հեծանվարշավը դեպի Ազատի կիրճ: Գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն սառցե այսբերգների հաղթահարումներ, ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը:Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան տաք քնապարկ: Վրան վերցնել պետք չէ, գիշերելու ենք տնակում: |
|
![]()
Հեծանվարշավ + դասական համերգ հեծանվորդների կատարմամբ
Սկսում ենք բացահայտել մեր հեծանվորդ ընկերների տաղանդները: Այս կիրակի արշավում ենք Էջմիածին, ուր մեր ընկերներից մեկի տանը կկազմակերպենք դասական համերգ: Սնունդը կգնենք տեղում և կցուցադրենք մեր խոհարարական արվեստը:Իրենց ելույթներով մեր հաճելի ժամանցը կապահովեն հետևյալ հեծանվորդները՝ Վահիդ՝ կոնտրաբաս, թավ ջութակ, Ամիր՝ ջութակ, Բագրատ՝ դաշնամուր (չնայած դաշնամուր չի լինելու), Արմինե՝ վոկալ, խոհարար, Անդո՝ խոհարարի օգնական: Եթե նվագելու կամ երգելու էլի ցանկացողներ կան՝ գրեք, ձեզ էլ ավելացնենք ցուցակում: Հեծանվարշավը դասվում է հեշտերի շարքին, այնպես որ լավ առիթ է նաև սկսնակների համար: Հետո հեշտ արշավ ուզեք՝ չի լինի :) Սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ: Սակայն օդի ջերմաստիճանը արդեն բավականին ցածր է, չմոռանաք վերցնել ձեռնոցներ: |
|
![]()
Աշնանային հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Աղվերան հեծանվարշավի՝ օդափոխվելու և վայելելու անտառային ձմեռնամուտը: Գետակի ափին խարույկ կվառենք, կջերմանանք և սունկ կխորովենք: Ինչպես միշտ, Ճանապարհի բարդ մասը կգնանք գնացքով: |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
Քանի դեռ եղանակը թույլ է տալիս՝ գնում ենք աշնանային Մեղրաձորը տեսնելու: Իսկ ավելի համարձակների համար՝ ջրվեժների տակ լողալու համար չմոռանաք լողազգեստ վերցնել:Մեկնարկը. կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc |
|
![]()
Քաղաքային հեծանվազբոսանք
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:Հավաքվում ենք շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19 -ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) https://www.facebook.com/HVZarhestanoc |
|
![]()
Հեծանվավազք (Երևան - Երասխ, ...) + բերքի փառատոն
Երևի գիտեք, որ հոկտեմբերի 5-ին անցկացվում ա բերքի (գինու) փառատոն, ու միտք կա հեծանիվներով գնալ Արենի: Կարանք միասին գնանք, մրգից, պոպոքից, պնդուկից ուտենք, գինին խմենք ու գիշերը մնանք Արփի գյուղում, մեր Անդոյի բարեկամների տունն ա: Հետներս մենակ քնապարկ պիտի տանենք, վրանի կարիք չկա: Հետ դառնանք կիրակի օրը:Հիմա ամենակարևորը, միտք կա նաև մի փոքրիկ թիմային մրցում կազմակերպել՝ Երևանից մինչև Երասխ: Արդեն բավականին շատացել ենք, առանձին արշավական խմբեր են ձևավորվել, բավականին հմտացել ենք, ու հետաքրքիր կլինի մի հատ մեզ սթրես տեստ անենք, տեսնենք ով ինչի ա ընդունակ ու ում կարա ձեռնոց նետի :) |
|
![]()
Հեծանվարշավ դեպի Օհանավանք, Սաղմոսավանք
Այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, Սուրբ Խաչի տոնակատարության օրը, ճամփա կընկնենք և կայցելենք մի շարք եկեղեցիներ, իսկ հանգրվանը կլինի հայրենի բնության գեղատեսիլ կիրճերից մեկի՝ Քասախի կիրճի եզրին գտնվող Սաղմոսավանքը: |
|