Անցած արշավներ
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու ևս մեկ սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: |
|
Հեծանվարշավ դեպի Եղվարդ
Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եթե բարեհաջող և շուտ հասնենք Եղվարդի եկեղեցին, ապա հնարավորություն կունենանք մասնակցելու պատարագին` Քրիստոսի հարության կապակցությամբ: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը: |
|
Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ: |
|
Հեծանվային մարտի 8 - 2015
Այս կիրակի՝ մարտի 8-ին, հրավիրում ենք բոլոր տղաներին և աղջիկներին կանանց տոնը հեծանվարշավով նշելու, բնության հետ շփվելու, միմյանց ուրախություն և ժպիտ պարգևելու:Կարշավենք Աշտարակում գտվող «Այրուձի» հեծյալ ակումբ, որտեղ հնարավորություն կունենանք ձիերի հետ շփվելու, կերակրելու և, ինչու չէ, նաև հեծնելու: Ակումբի տնօրեն Գագիկ Փարադյանի օգնությամբ բոլոր աղջիկները հնարավորություն կունենան անվճար ձի հեծնելու և վարելու: Չմոռանաք վերցնել ձեր ֆոտոխցիկները, գեղեցիկ և հիշարժան պահեր շատ են լինելու :) Բոլոր ցանկացողները կարող են նաև որոշակի գումար նվիրաբերել ձիերի սննդի համար: Մասնակցել ցանկացող, սակայն հեծանիվ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներին «ՀՎԶ» արհեստանոցը կտրամադրի նաև 10 անվճար հեծանիվ, այնպես որ շտապեք զանգահարել և ամրագրել ձեր հեծանիվը՝ 093-426-654 Սամվել: |
|
Երևանյան հեծանվազբոսանք
Այս կիրակի՝ մարտի 1-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է քաղաքային հեծանվարշավով գարնան գալուստը նշելու և երևանյան ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում մեր հանգիստը անցկացնելու: Երթուղին ամենահեշտերից է, այնպես որ այս արշավը լավ հնարավորություն կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ ձմեռային քնից արթնանալ ցանկացող հեծանվորդների համար: |
|
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք կիրակնօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացեք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին! Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված!!! Միայն թե առայժմ չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ :)Կայցելենք նաև էջմիածնի շների կացարան, այնպես որ, առիթը օգտագործելով, բոլոր ցանկացողները կարող են իրենց օգնությունը ցուցաբերել մեր չորքոտանի բարեկամներին: Որպեսզի դատարկաձեռն չգնանք, որոշակի գումար կհավաքենք (ով ինչքան կկամենա կամ կկարողանա) և շների համար սնունդ կգնենք: |
|
Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Տեղումներ չեն սպասվում, արեգակը մեզ պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ: |
|
Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Հունվարի 5-ից 6-ը իրականացնում ենք Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մեր ավանդական հեծանվարշավը դեպի Ազատի կիրճ: Գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը: |
|
Անձրևային, ռոմանտիկ և երաժշտական հեծանվարշավ դեպի Էջմիածին
Նորից արշավում ենք Էջմիածին, ու նորից Վահիդենց հյուրընկալ տուն, ուր կենդանի համերգի հնչյունների ներքո կվայելենք տաք թեյ և կանցկացնենք աշնանային հաճելի մի օր:Եղանակն էլ, կարծես պատվերով, սպասվում է անձրևային, թաց և ռոմանտիկ :) |
|
Հեծանվարշավ + համերգ հեծանվորդների կատարմամբ (դո-սի-դո 3)
Համադրում ենք հաճելին հաճելիի հետ՝ հեծանվարշավ և համերգ հենց մեր հեծանվորդների կատարմամբ: Այս կիրակի կարշավենք Էջմիածին, ուր մեր հեծանվորդ ընկեր Վահիդի տանը կկազմակերպենք համերգ և կնշենք իր իսկ ծնունդը: Հրավիրված են բոլոր հեծանվորդները, համերգը կլինի դասական և ազատ ոճի, բոլոր ցանկացողները կարող են իրենց մասնակցությունն ունենալ: Կլինեն բազմաթիվ երաժշտական գործիքներ՝ կոնտրաբաս, ջութակ, ակորդեոն, կիթառ, շրթհարմոն և այլն: |
|