Անցած արշավներ
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու երկար սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ: |
|
Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ: |
|
Հեծանվարշավ դեպի Արզնու ձոր
Այս կիրակի ուղևորվում ենք Արզնու ձոր, ուր գետի ափին կվայելենք մեր հանգիստը և կըմպենք Արզնու մաքուր աղբյուրի ջուր: Այնուհետև կշարժվենք դեպի Եղվարդ, որտեղից մինչև Երևան արդեն միայն վայրէջքներ են:Երթուղին հետևյալն է` Լենինգրադյան - Կիևյան - Քոչար - Թբիլիսյան խճուղի - Սևանի մայրուղի - Արզնու ձոր - Եղվարդ - Զովունի -Երևան |
|
Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Տեղումներ չեն սպասվում, արեգակը մեզ պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ: |
|
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք շաբաթօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացե՛ք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին: Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված՜՜՜ Միայն թե առայժմ չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ :) |
|
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու երկար սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ: |
|
Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, իրականացնում ենք մեր սիրված հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ: |
|
Շաբաթօրյա հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Բազմաթիվ խնդրանքներով այս հեծանվարշավը կազմակերպում ենք շաբաթ օրը՝ հնարավորություն տալով մասնակցել նաև կիրակի օրերին զբաղված մեր հեծանվասերներին:Եվ այսպես, այս շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: |
|
Մրգառատ հեծանվարշավ դեպի Դվին
Այս կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, արշավում ենք դեպի Դվին՝ հայրենի բնության անզուգական բարիքներից մեկի՝ հյութեղ ու բուրումնավետ դեղձի համտեսի: Շատ լավ առիթ նորից միասին հավաքվելու, հեծանիվներով քաղաքից դուրս գալու ու խոտերի վրա մեր հանգիստը վայելելու: Նշենք նաև, որ արշավը դասվում է հեշտերի շարքին: |