Անցած արշավներ
 Հեծանվարշավ Արագածի լանջերով
Երթուղին` Երևան - Աշտարակ - Ագարակ - Աղցք - Բյուրական - Անտառուտ - Ամբերդի խաչմերուկ - Արտաշավան - Աշտարակ - Երևան
Հեռավորությունը` 90 կմ
Բարդությունը` չափավոր դժվար
Հագուստը` արշավային կամ սպորտային, ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական: Խորովելու համար եգիպտացորեն:
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Սկիզբ` 12 սեպտեմբերի, 2010, 10:00
Ավարտ` 12 սեպտեմբերի, 2010, 21:00
Վայր` Հայաստան
 Հեծանվապտույտ Արայի լեռան շուրջ
Վերջապես իրականացնում ենք շատ սպասված ևս մեկ հեծանվապտույտ: Այս անգամ Արայի լեռան շուրջ:
Սկիզբ` 22 օգոստոսի, 2010, 10:00
Ավարտ` 22 օգոստոսի, 2010, 19:00
Վայր` Արայի լեռ
 ՀեծանվաBOOM նվիրված էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը~
"Հեծանիվ+"-ը Թեղուտի պաշտպանության խմբի հետ համատեղ կազմակերպում է:

ՀեծանվաBOOM նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ` էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը~
Սկիզբ` 11 օգոստոսի, 2010, 18:00
Ավարտ` 11 օգոստոսի, 2010, 22:00
Վայր` Երևան
 Նախապատրաստական հեծանվարշավ` նվիրված Թանգյանի գալստյանը
Հիմնական նպատակն է բնակչությանը տեղեկություն տալ Թանգյանի ժամանման ու հատկապես նրան յուրահատուկ դիմավորելու մեր նախաձեռնության մասին: Կբաժանենք թռուցիկներ, կփակցնենք պաստառներ, իսկ վերջում Թումանյանի այգում կհանգստանանք ու կքննարկենք գալիք 11-ի ակցիան:
Սկիզբ` 8 օգոստոսի, 2010, 11:00
Ավարտ` 8 օգոստոսի, 2010, 18:00
Վայր` Երևան
 Լեհ հեծանվորդների հետ հանդիպում, ուղեկցում
Արդեն մի քանի օր է Հայաստան են ժամանել լեհ հեծանվորդներ , որոնց միսսիան է պտտվել Արարատ լեռան շուրջ: Նրանք արդեն հասցրել են լինել Հայաստանի հյուսիսային շրջաններում և երեկ հասել են Երևան: Երկու օրից խումբը թողնելու է Հայաստանի Հանրապետությունը` մեկնելու պատմական Հայաստան:
Հրավիրում ենք բոլորիդ նրանց հետ շփվելու և ուղեկցելու մինչև Գառնի:
Սկիզբ` 4 օգոստոսի, 2010, 09:00
Ավարտ` 4 օգոստոսի, 2010, 22:00
Վայր` Գառնի
 Գերհեծանվարշավ 2 Սևան - Լոռի - Երևան
Շարունակվում է մեր գերհեծանվարշավների շարքը: Այս անգամ ուղղությունը դեպի հյուսիս, Լոռվա գեղատեսիլ կանաչաստան:
Մի անգամից ասեմ, որ հեշտ չի լինելու, այնպես որ մասնակցել ցանկացողները թող նախապես խորհրդակցեն Սամվելի հետ:
Դե պատրաստ եք? Ուրեմն ղեկը ամուր բռնեք, սեղմակներն ել ամուր սեղմեք, ԳՆԱՑԻՆՔ !!
Սկիզբ` 30 հուլիսի, 2010, 07:00
Ավարտ` 1 օգոստոսի, 2010, 19:00
Վայր` Լոռի
 Օշական հեծանիվներով
Երթուղի - Երևան -Աշտարակ - Օշական - Քասախի կիրճ - Ոսկեվազ - Աշտարակ - Երևան
Հեռավորություն - 55կմ
Բարդությունը - միջինից հեշտ
Հագուստը - սպորտային , լողազգեստ
Սնունդը - թեթև, բուսական

Եվ ոչ միայն կվայելենք Քասախ գետի գեղեցկությունը, այլ կարող ենք նաև լողալ այնտեղ:
Սկիզբ` 18 հուլիսի, 2010, 09:00
Ավարտ` 18 հուլիսի, 2010, 20:00
Վայր` Օշական
 Վարդավառը Սևանում
Էլ ուրիշ որտեղ պետք է նշել Վարդավառը, եթե ոչ Սևանում` Հայաստանի ջրի շտեմարանում:
Գնալու ենք գնացքով մինչև Սևան քաղաք, այնտեղից հեծանվով մինչև մոտակա հարմար ափ, վերադարձը միայն հեծանվով:
Սկիզբ` 11 հուլիսի, 2010, 06:45
Ավարտ` 11 հուլիսի, 2010, 20:00
Վայր` Սևանա լիճ
 Եռօրյա գերհեծանվարշավ անմատչելի վայրերով
Այս շաբաթ իրականացնում ենք տարվա առաջին սուպեր հեծանվարշավը: 3 օր և 2 գիշեր միասին հարթելու ենք հեծանվային նոր երթուղի:
Սկիզբ` 3 հուլիսի, 2010, 09:00
Ավարտ` 5 հուլիսի, 2010, 21:00
Վայր` Հայաստան
 Երկաթյա նժույգներով` տեսնելու իրական նժույգներին
"Հեծանիվ+"-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է կազմակերպել արշավների շարք` նվիրված մարդու և բնության միջև ներդաշնակության ամրապնդմանը: Այս անգամ էլ ուղևորվում ենք դեպի Ուշի, ուր և տեղակայված է Հայաստանում միակ Հիպոթերապիայի կենտրոնը: Կենտրոնում հնարավորությու կունենաք ականատես լինելու ձիերի հետ շփման միջոցով երեխաների բուժման ընթացքին, ինքներդ շփվելու ձիերի հետ, կերակրելու, հնարավոր է` հեծնելու նրանց:
Սկիզբ` 27 հունիսի, 2010, 10:00
Ավարտ` 27 հունիսի, 2010, 19:00
Վայր` Ուշի
1 - 2 - 3 - ... - 17 - 18 - 19 - 20