Հեծանվարշավ դեպի Ազատի կիրճ
Կայցելենք մեր կողմից սիրված վայրերը: Ճանապարհի բավականին մեծ հատված ձորով ենք գնալու: Լողալու ենք գետում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Ալոճ հավաքելու հույսեր էլ կան:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ հոկտեմբերի 21-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, տաք, լողազգեստ:

Չմոռանաք նաև հեծանիվը զինել լապտերով:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 21 հոկտեմբերի, 2012, 09:00
Ավարտ` 21 հոկտեմբերի, 2012, 19:00
Վայր` Ազատի կիրճ