Երևանի տոնը՝ հեծանիվներով
Այս կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարությունների առթիվ Երևանի փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի, փողոցները կազատվեն վնասակար արտանետումներ և աղմուկ ստեղծող մեքենաներից: Մենք՝ հեծանվասերներս, չենք կարող հրաժարվել այսպիսի նվերից և դուրս կգանք տոնական հեծանվարշավի: Կվայելենք Երևանի ազատ փողոցները՝ ժպիտ և լավ տրամադրություն շռայլելով մեր համաքաղաքացիներին, կմասնակցենք միջոցառումների: Սա լավ առիթ է նաև ցույց տալու համար, թե որքան ենք մենք շատացել և որքան ենք ցանկանում ունենալ կանաչ, մաքուր, հեծանվային Երևան:
Հավաքվում ենք կիրակի օրը՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 10:30, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Բարդությունը` ★☆☆☆☆ Սնունդը՝ թեթև, բուսական Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր Հագուստը՝ թեթև, սպորտային Տրամադրությունը՝ բարձր, տոնական Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|

