Հեծանվարշավ դեպի Աղվերան
Արշավ դեպի Աղվերան, մի վայր, որի փարթամ բնությունն ու կենարար օդը կպարգևի մեզ անմոռանալի հանգիստ: Ճանապարհին կլինեն խնձորի այգիներ: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ տեսնել հայրենի բնության ևս մեկ գեղատեսիլ վայր, ճանաչենք մեր հայրենիքը հեծանիվի օգնությամբ:
Հավաքվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում, կիրակի օրը առավոտյան ժամը 7:15, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:30 -ին: Երթուղին հետևյալն է` ...ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան: Ընդամենը քշելու ենք 70 կմ Բարդությունը` *** - - , 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր) Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ ,ցանկացողները` լողազգեստ,գետում թրջվելու համար, և ուսապարկ: Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք (Լենինգրադյան 31) ՀՎԶ հեծանիվների արհեստանոց անձնագրերով: |
|






