Հեծանվարշավ "Դեպի մաքուր Արարատ"
Երևանից դուրս կգանք առավոտյան 10:00-ին, ժամը 15:00-ին կլինենք Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին սկսվելու է ռոք փառատոնը (մուտքն ազատ է):
Երթուղին հետևյալն է` Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 8-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): Հեռավորությունը` 110 կմ Բարդությունը` * * * * - (4/5) Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` արշավային, սպորտային Եղանակային պայմանները` նախնական կանխատեսումներով սպասվում է անձրև: Լավ կլինի ձեզ հետ ունենաք անձրևանոց (дождевик) և փոխելու չոր շորեր: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|


