Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ սեպտեմբերի 16-ին, իրականացնում ենք մեր սիրված հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ:
Երթուղին հետևյալն է` Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան: Մեկնարկը. կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 27/8): https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 85 կմ Բարդությունը` ★★★☆☆, 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` սպորտային, արշավային Մասնակիցները, իրենց իսկ անվտանգության համար, ցանկալի է ունենան դիմացի և ետևի լապտերներ, չնայած ամեն ինչ կանենք որ լույսով հասնենք Երևան: Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|