Ամուլսարը գալիս է Երևան
Ամուլսարը գալիս է Երևան՝ պայթեցնելու հանքի ու ընդհանրապես բոլոր հանքերի հետ կապված միֆերն ու վախերը։ Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ... այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում:
Ովքեր կուզեին ծանոթանալ միֆերին ու դրանք ցրող բարի ոգիներին, միացեք ակցիային։ Այս ակցիայի նպատակն է բացահայտել ու պայթեցնել մեզ վախեցնելու համար փչված այդ միֆերը և խրախուսել ՀՀ կառավարությանը վերջնականապես հաստատել ժողովրդի կամքի ու արդարության վրա հիմնված որոշում: Միջոցառմանը մասնակցելու են հեծանվորդներ, երաժիշտներ, երեխաներ, թիթեռներ ու բզեզներ, դու՛ք էլ եկեք։ Օրը՝ հինգշաբթի, 6 սեպտեմբերի, 2018թ․ Վայրը՝ Հանրապետության հրապարակ։ Ժամը՝ 11։00-14։00 |
|