Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
«Հեծանիվ+»-ը հրավիրում է հերթական ջրալի հեծանվարշավին: Այս անգամ գնում ենք Մեղրաձորի ջրվեժներ: Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ:
Մեկնարկը. կիրակի օրը՝ օգոստոսի 5-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 27/8): https://www.facebook.com/HVZarhestanoc Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Մինչև Հրազդան տոմսի արժեքն է՝ 300 դրամ: Ամբողջ երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 27/8) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ) Երթուղու երկարությունը` 90 կմ Բարդությունը` ★★★☆☆, 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|