Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Տեղումներ չեն սպասվում, արեգակը մեզ պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:

Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, փետրվարի 4-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 27/8):
https://web.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` տաք, արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`

1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 4 փետրվարի, 2018, 14:00
Ավարտ` 4 փետրվարի, 2018, 21:00
Վայր` Արագածոտնի մարզ