Հեծանվարշավ նվիրված 350-ին
10/10/10 - GLOBAL WORK PARTY
Այս օրը մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցելու են մի միջոցառման, որը կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարի պրակտիկ գործողության ամենամեծ օրը: Ներկայումս 6759 տարբեր միջոցառումներ են գրանցվել 188 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը: Միջոցառման լավագույն գաղափարներից մեկը հեծանվայինն է, որը հիանալի ճանապարհ է դուրս գալու և տեսանելի դառնալու մեր քաղաքում: Այն նաև ցույց է տալիս այլընտրանքային տրանսպորտայի...ն եղանակների համար ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը: Այցելեք http://www.350.org. Միացեք և աջակցեք մեզ Երևանում 10/10/10 միջոցառման կազմակերպման գործում: Հավաքվում ենք կիրակի օրը` 10/10/10-ին, ժամը 10:10, Մատենադարանի բակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ: Կնկարահանվենք, կշրջենք քաղաքով և կբաժանենք տեղեկատվական թերթիկներ: Հեծանիվ վարձակալողները պետք է ժամը 9:00-ին իրենց անձնագրերով լինեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) : Մասնակցության համար ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|

