Հեծանվային մրցումներ
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է մրցություն նման ձևաչափով:
Կազմակերպիչ "Հեծանիվ+" Էկո-մարզական Հասարակական Կազմակերպությունը հրավիրում է բոլորիդ, առանց սեռային խտրականության, մասնակցելու այս մրցումներին: Մրցումների նպատակն է նպաստել Հայաստանում առողջ կենսակերպի ու հեծանվային մշակույթի տարածմանը: ԵՐԲ` Սեպտեմբերի 19-ին, Կիրակի օրը, Առավոտյան ժամը 11-ին ՈՐՏԵՂ` Ք. ԵՐԵՎԱՆ, Արցախի փողոցի սկզբնամաս ՄՐՑՄԱՆ ՁԵՎԸ` Անհատական մրցավազք անջատ մեկնարկից ՄՐՑԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ` 6 կմ Մասնակիցները կբաժանվեն հետևյալ 6 տարիքային և սեռային խմբերի` 1. 12-16 տարեկան տղաներ 4. 12-16 տարեկան աղջիկներ 2. 16-25 տարեկան տղաներ 5. 16-25 տարեկան աղջիկներ 3. 25 տարեկանից բարձր տղաներ 6. 25 տարեկանից բարձր աղջիկներ Մասնակցության համար անհրաժեշտ է պարտադիր գրանցվել, այցելելով Լենինգրադյան փ. 31 Հեծանիվների արհեստանոց, մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ: Գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր, իսկ անչափահասների համար ծննդյան վկայական: Անչափահասների գրանցման համար ծնողի ներկայությունը պարտադիր է: Բոլոր գրանցվողներին մանրամասն կբացատրվի մրցման կանոնները, անվտանգության կանոնները: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն հուշամեդալներով ու պատվոգրերով: Միջոցառման հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք 093 42-66-54 Սամվելին: |
|
























