![]()
Երկօրյա հեծանվարշավ դեպի Թթուջուր, օգոստոսի 30-31
Այս շաբաթ-կիրակի, օգոստոսի 30-ից 31-ը «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Թթուջուր երկօրյա հեծանվարշավի: Ամառվա այս վերջին հանգստյան օրերին պատրաստ եղեք վայելելու լեռային մաքուր օդ, վերելքներ և խելահեղ վայրէջքներ, խնձորի այգիներ, երեկոյան խնջույք խարույկի շուրջ և զով գիշեր: Կլինի նաև առավոտյան օծում թթուջրով:
Մասնակիցները պետք է ունենան քնապարկեր, տաք հագուստ և պայմանավորվեն վրանի հարցում: Բոլոր մանրամասների համար զանգահարեք Սամվելին՝ 093-426-654: Մեկնարկը. շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, առավոտյան 8:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը (գնալ գալով)` 160 կմ Բարդությունը` ★★★★☆, 4/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` թեթև, սպորտային, ունեցեք նաև տաք հագուստ Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
![]() |
