![]()
Քաղաքային հեծանվազբոսանք
Այս կիրակի օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:
Հավաքվում ենք կիրակի օրը՝ ապրիլի 13 -ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) https://www.facebook.com/HVZarhestanoc Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց - Լենինգրադյան - Ծիծեռնակաբերդի խճուղի - Ծովակալ Իսակովի պողոտա - Բագրատունյաց - Գարեգին Նժդեհի փողոց - Արցախի փողոց - Էրեբունի փողոց - Վարդավառի այգի - Ռոստովյան փողոց - Սասունցի Դավիթ մետրո - Տիգրան մեծ - ՀՀ հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի պողոտա - Մաշտոցի պուրակ - թունելով մանկական երկաթուղի - Զանգվի ձոր - Կիևյանի կամուրջ - Թումանյանի այգի - Լենինգրադյան Հեռավորությունը` 30 կմ Բարդությունը` ★☆☆☆☆, 1/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` սպորտային, Տրամադրությունը` բարձր :) Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ և սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
![]() |
