![]()
Հեծանվարշավ դեպի Եղվարդ
Բնության ծաղկման հետ զուգահեռ մեզ սպասվում են հեծանվարշավեր դեպի հայրենի բնաշխարհի ավելի գեղեցիկ և գողտրիկ վայրեր, սակայն մինչ այդ պետք է աստիճանաբար համապատասխան մարզավիճակ ձեռք բերել: Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:
Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, մարտի 23-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 40 կմ Բարդությունը` ★★☆☆☆, 2/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր) Հագուստը` արշավային, սպորտային, ձեռնոցներ: Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
![]() |
