Հայաստանում հեծանիվային տրանսպորտից օգտվում է ընդամենը 300 մարդ. մասնագետ
21.09.2012

Արդեն 28 տարի է, ինչ հեծանիվը դարձել է Սամվել Հովհաննիսյանի կյանքի կարևորագույն մասը: Սամվելը այն եզակի քաղաքացիներից է, ով մեքենայի փոխարեն նախապատվությունը տվել է հեծանվին: Սերը հեծանվի հանդեպ դրսևորվեց` <Հեծանիվ +> էկոմարզական հասարակական կազմակերպությունը հիմնելով և ցանկացողների համար դասընթացներ կազմակերպելով: Սեպտեմբերի 22-ին` Առանց մեքենաների օրը ևս մեկ անգամ կարևոր է հիշել հեծանվային տրանսպորտի առավելությունները. <<Այն էկոլոգիապես մաքուր, խցանումներից հեռու փոխադրամիջոց է, նաև նվազեցնում է մարդկային զոհերի հավանականությունը>>,- ասում է Սամվել Հովհաննիսյանը:

Չնայած որ հեծանվի մասայականնացման աշխատանքներ տարվում են 2007թ-ից, նկատվող առաջընթացը այդքան էլ խոստումնաից չէ: Բանն այն է, որ հեծանվային տրանսպորտի մասսայականացմանը շատ հանգամանքներ են խոչընդոտում. <<Չկան կայանատեղիներ, հատուկ գծանշումներ, որպեսզի հեծանվորդներն անվտանգ երթևեկեն: Բացի այդ, մեր երկրի լեռնային ռելիեֆը լուրջ խնդիրներ է առաջացնում տարեցների պարագայում. նրանք երբեմն չեն դիմանում վեյրիվարումներին,- ասում է Ս. Հարությունյանը:

Այնուամենայիվ, ինչպես նշեց <Հեծանիվ +> էկոմարզական հասարակական կազմակերպության նախագահը, այսօր ֆեյսբուքյան <Հեծանիվ +> խմբում կա 2300 անդամ, որոնցից 300-ը առօրյա կյանքում օգտագործում է հեծանիվը որպես տրանսպորտային միջոց:
Մինչև մեր երկրում մարդիկ չգան այն գիտակցության, որ հեծանվային տրանսպորտը ամենահարմար փոխադրամիջոցն է հատկապես աղտոտված, մեքենաների անորակ վառելիքներից <խեղդվող> մեր փոքրիկ Երևան քաղաքում, հեծանվային տրանսպորտը չի կարող առողջարար լինել այն փոքրաթիվ մարդկանց համար, ովքեր ժամանակին գիտակցել են առողջ ապրելակերպի կարևորությունը, քանի որ նրանք երթևեկելու են` շնչելով ծխով հագեցած օդը:
econews.am

http://econews.am/hy/?p=6533