էկոմարզական ճամբար Դիլիջանում(Տեսանյութ)
12.08.2012

Օգոստոսի 10-13-ը Դիլիջանում տեղի ունեցավ էկոմարզական ճամբար, որին մասնակցում էին 10-15 տարեկան երեխաներ: Ճամբարի նպատակը երեխաների մեջ առողջ ապրելակերպի, բնասիրության և քաղաքացիական գիտակցության սերմանումն էր:

Ճամբարում հյուրընկալվել էին տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ, «Հեծանիվ+»-ի հեծանվորդները: Մարզաձևերի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրեցին տարբեր սպորտաձևեր, «Հեծանիվ+»-ի անդամները պատմեցին հեծանվասպորտի մասին, ներկայացրեցին հայաստանում դրա զարգացման նախադրյալներն ու սովորեցրեցին վարել հեծանիվ:

Բնապահպան ակտիվիստները պատմեցին հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին, ներկայացրեցին դրանց վտանգները ու հաղթահարման ուղիները:

Արևիկ Մարտիրոսյանը ներկայացրեց «ՈՒրվական» և «Լինել քաղաքացի» ֆիլմերը, որոնցից առաջինը պատմում է Գյումրեցի երեխաների կողմից լուծված փոքրիկ խնդրի, իսկ երկրորդը Հայաստանում մղված քաղաքացիական պայքարների մասին:

Անի Խաչատրյանը պատմեց պլաստիկ շշերից կառուցվող «Թեղուտ» էկոնավի ու պլաստիկ շշերի վտանգավորության մասին:

Ներկայացվեց նաև Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի մասին պատմող «Մի երազի պայքար» տեսաֆիլմը, որը մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների մոտ:

Մասնակից երեխաները նշեցին, որ այս երեքօրյա ճամբարը շատ արդյունավետ էր ու որ իրենք ստացան բավականին նոր գիտելիքներ: Խոստացան, որ պիտի աշխատեն ավելի շատ, լինեն օրինակելի քաղաքացիներ՝ դրանով իսկ ավելի լավը դարձնելով իրենց քաղաքն ու երկիրը:
http://lurer.com/?p=35826&l=am