«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն կայանատեղիներ է կառուցում
«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն, Բաց Հասարակության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է Երևանում հեծանվային կայանատեղիների կառուցման աշխատանքներ:
Առաջին հեծանվային կայանատեղին ս.թ. ապրիլի 7-ին մեծ շուքով բացվեց Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկական դաստիարակության մասնաշենքին կից բակում: Այժմ հերթը Ֆրանսիական համալսարանինն է:
Նոր, թվով 10 հեծանիվի համար նախատեսված անվճար հեծանվային կայանատեղին շահագործման կհանձնենք այս շաբաթ օրը, որի կապակցությամբ կանցկացնենք մի շարք միջոցառումներ՝ նախ կլինի հեծանվարշավ, հետո կայանատեղիի բացման արարողությունը, այնուհետև անվճար հեծանվավարժանք բոլոր ցանկացողների համար:
Եվ այսպես, գալիք շաբաթ օրը, ապրիլի 21-ին ժամը 10:00-ին կմեկնարկի հեծանվարշավը: Մասնակցել ցանկացողները պետք է հավաքվեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Հեծանիվ վարձակալելու համար զանգահարեք նախօրոք՝ 093-426-654 հեռախոսահամարով, Սամվելին: Շրջելու ենք երևանյան փողոցներով՝ մեր վրա կրելով հեծանվային երթևեկության նշանները խորհրդանշող պաստառներ: Երթուղին հետևյալն է՝ Լենինգրադյան 31 (ՀՎԶ) - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մաշտոց - Կորյուն - Աբովյան - Հերացի - Հաղթանակի զբոսայգի - Ազատության - Դավիթ Անհաղթ - Ֆրանսիական համալսարան:
Ժամը 12:00-ին Ֆրանսիական համալսարանի բակում (Դավիթ Անհաղթի 10) կկայանա հեծանվային կայանատեղիի պաշտոնական բացումը: Այնուհետև հեծանիվներով կշարժվենք դեպի Մարզահամերգային համալիր:
Ժամը 16:00-ին կբարձրանանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին կից այգու տարածք, ուր կանցկացվի հերթական անվճար հեծանվավարժանքը:
Միջոցառումների հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին՝ 093-426-654:
http://www.slaq.am/arm/news/57508/
«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն կայանատեղիներ է կառուցում
19.04.2012