Օրերս շահագործման տրվեց ԵՊՀ հեծանիվների կայանատեղին: Նախաձեռնությունը իրականացրել է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:
Haynews.am-ի հետ զրույցում ՀԿ նախագահ Սամվել Հովհաննիսյանը ասաց, որ մեր երկրում չկա ոչ մի ենթակառուցվածք հատուկ հեծանվային փոխադրամիջոցին վերաբերող և հեծանվորդներին միշտ հուզել է հեծանիվներ համար հարմարություններ ստեղծելու հարցը: «Եթե չկա պահանջարկ չի լինի նաև առաջարկ. Եվ մենք որդեգրել ենք ստեղծել պահանջարկ կարգախոսը, այսինքն շատացնել հեծանվորդներին որպիսի մեր ներկայությամբ, մեր գոյությամբ ստիպենք կառավարությանը միջոցներ ձեռք բերել խթանելու հեծանվային մշակույթի զարգացմանը Հայաստանում»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:
Հեծանիվների տարածման առաջին փորձը Ս. Հովհաննիսյանի խոսքով, եղավ այն, որ ՀԿ երիտասարդ անդամներից մեկը` Հասմիկ Մարտիրոսյանը, դիմեց Բաց հասարակության երիտասարդական ծրագրերի հիմնադրամի հայտարարված մրցույթին ու շահեց 300.000 դրամ` Երևանում 20 հեծանիվների համար կայանատեղի կառուցելու համար:
ՀԿ նախագահը ասաց, որ նպատակ ունեին ֆինանսական միջոցները բաշխել հավասրաչափ` 10 հեծանիվի համար կայանատեղի կառուցել ԵՊՀ-ում, նույնքան էլ Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում: «Բուհերի ընտրության պատճառը այն էր,որ տվյալ բուհերում ունենք համեմատած շատ հեծանվորդներ, ովքեր կուզենային հաճախել դասի հեծանիվով»,- նշեվ Ս. Հովհաննիսյանը:
Սակայն ԵՊՃՀ-ում, ըստ Հովհաննիսյանի, հնարավոր չեղավ ապահովել անվտանգությունը. «Տարածքի փոքր էր: Ու բացի այս մեր խնդրանքը չկարողացան ապահովել. այնն է տեղադրել տեսախցիկներ բուհի միջոցների հաշվին կամ պահակին հանձնարարել, որ հեծանիվները հսկի»:
Իսկ ԵՊՀ-ում հենց սկզբից ողջունվեց այդ գաղափարը և ռեկտորի հրամանով իրենց սկսեցինն աջակցել։ Հովհաննիսյանի խոսքերով. «Ընտրեցինք համապատասխան վայր, որը անվտանգության տեսակետից շատ լավն էր, տեղադրվեցին շուրջօրյա նկարահանող տեսախցիկներ: Կայանատեղին գտնվում է պահակի սենյակի կողքին, որն ապահովում է երկկողմանի անվտանգությունը»,- հավելեց Հովհաննւիսյանը:
ԵՊՀ կայանատեղին նախատեսված է 17 հեծանիվի համար և գործելու է անվճար հիմունքներով:
Համալսարանականների համար հաջորդ կայանատեղին «Հեծանիվ+» ՀԿ-ն, հավանաբար կկառուցի Ֆրանսիական համալսարանի բակում, որը նախատեսված կլինի տասը հեծանիվների համար: «Այսքանով մեր բյուջեն սպառվում է. այլապեաս ողջ քաղաքաը կողողեինք հեծանիվների կայանատեղիներով: Հույս ունենք,, որ մյուս համալսարանները նույնպես կցանկանան իրենց ուսանողների համար ստեղծել նման պայմաններ»,- ասած նա:
http://www.haynews.am/hy/1334042497#.T4SCJyHODxc.facebook
Հեծանիվների անվճար կայանատեղի բացվեց
09.04.2012