Առաջին հեծանվային կայանատեղին արդեն պատրաստ է (ռեպորտաժ)
06.04.2012

«Հեծանիվ+» ՀԿ-ն այսօր նախաձեռնել է հեծանվաարշավ Երևանում: Ժամը 12:00-ին Երևանի պետական համալսարանի մոտ (ֆիզկուլտի ամբիոնի մոտ) տեղի է ունենալու Երևանում առաջին հեծանվային կայանատեղիի բացում և հյուրասիրություն:

Մինչ այդ մասնակիցները հեծանիվներով շրջելու են երևանյան փողոցներով՝ իրենց վրա կրելով հեծանվային երթևեկության նշանները խորհրդանշող պաստառներ: Երթուղին կանցնի նաև Մաշտոցի պուրակով:

«Հեծանիվը որպես փոխադրամիջոց մասսայական դարձնելու լավագույն գրավականը հեծանվային ենթակառուցվածքների ստեղծումն է: Մինչ օրս Հայաստանում, և մասնավորապես Երևանում, նման ոչ մի ենթակառուցվածքով չէինք կարող հպարտանալ: Եվ ահա այժմ «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն, Բաց Հասարակության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, սկսել է Երևանում հեծանվային կայանատեղերի կառուցման աշխատանքները»,-ասված է ՀԿ հայտարարության մեջ:

Ըստ ՀԿ-ի, առաջին հեծանվային կայանատեղին արդեն պատրաստ է, այն գտնվում է Երևանի Պետական Համալսարանի տարածքում և տեղադրվել է բուհի ղեկավարության աջակցությամբ: Կայանատեղին հսկվում է տեսախցիկներով: Իր անձնական հեծանիվով ԵՊՀ այցելող յուրաքանչյուր անձ կարող է օգտվել կայանատեղից անվճար:

http://news.armeniatv.com/post/id/87382/