Ապրիլի 7-ին ԵՊՀ-ի տարածքում կբացվի հեծանվային կայանատեղին
28.03.2012

Ապրիլի 7-ին ԵՊՀ-ում կբացվի հեծանվային կայանատեղի: Այն իր ուժերով կառուցում է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
«Այստեղ կարող են տեղավորվել միանգամից 18 հեծանիվ: Այդ հեծանիվների անվտանգությունը հնարավորինս ապահովված է:

Տեղադրելու ենք առաջիկայում տեսախցիկներ և այն գտնվելու է պահակի վերահսկողության տակ»,-ասաց նա և ավելացրեց, որ տեսախցիկները տեղադրվելու են ԵՊՀ-ի միջոցներով:

Նշենք, որ ԵՊՀ-ի հեծանվային կայանատեղին կառուցվում է Ֆիզկուլտուրայի ամբիոնի շենքի հարակից հատվածում, որտեղ նաև գտնվում է մեքենաների կայանատեղին:

Համալսարանականների համար հաջորդ կայանատեղին «Հեծանիվ+» ՀԿ-ն, նախնական պայմանավորվածությամբ, կառուցելու է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակում:

«Մենք նախապես որոշել էինք, որ երկրորդ կայանատեղին կառուցելու ենք Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանում: Բայց անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ առաջացան: Ես չեմ կարող վտանգել հեծանիվների ապահովությունը: Չեմ կառուցի կայանատեղի մի տեղ, ուր համոզված չեմ, որ հեծանիվները չեն գողանա, իսկ գողանալուց հետո կայանատեղին կդադարի գործելուց»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե Ֆրանսիական համալսարանը կարողանա ապահովել հեծանիվների անվտանգությունը իրենք աշխատանքները կսկսեն արդեն ապրիլի կեսերից:
Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ կայանատեղին գործելու է անվճար հիմուքներով:

http://tert.am/am/news/2012/03/29/hetsaniv-plus/