Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Բուժական
Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Զովունի - Եղվարդ - Զորավան - Արագյուղ - Բուժական և հետդարձ Երևան
Սկիզբ` 5 դեկտեմբերի, 2010, 09:00
Ավարտ` 5 դեկտեմբերի, 2010, 18:00
Վայր` Բուժական
 Հեծանվապտույտ` Երևան - Աշտարակ - Եղվարդ - Երևան
Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Հաղթանակ - Նոր Սասունիկ - Աշտարակ - Աշտարակի ձոր (այստեղ կհանգստանանք, հաց կուտենք, իսկ ցանկացողները կթրջվեն) - Եղվարդ - Զովունի - Երևան
Սկիզբ` 28 նոյեմբերի, 2010, 09:00
Ավարտ` 28 նոյեմբերի, 2010, 17:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Սևաբերդի լիճ
Եղանակը պահանջում է նոր հեծանվարշավ... արևն էլ հուշում է, որ լողազգեստը չմոռանանք: Գնում ենք Սևաբերդից մի փոքր վերև գտնվող չքնա՜ղ լիճը: Իսկ թե որքանով է չքնաղ` կգնանք տեղում կպարզենք: Մեկ էլ տեսար չքնաղ չեղավ :) Հատիս լեռը մի կողմից, Գեղամա լեռներն էլ` մյուս, թախիծով կնայեն մեզ ու կհիշեն այս տարի մեր իրականացրած նախկին խելապտույտ արշավները... էհ...
Սկիզբ` 21 նոյեմբերի, 2010, 08:00
Ավարտ` 21 նոյեմբերի, 2010, 18:30
Վայր` Սևաբերդ
 Հեծանվարշավ դեպի Աղվերան
Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Սկիզբ` 7 նոյեմբերի, 2010, 07:00
Ավարտ` 7 նոյեմբերի, 2010, 19:00
Վայր` Աղվերան
 Հեծանվարշավ դեպի Մեղրաձոր` Չռիկ ջրվեժ
Նախորդ երեք հեշտ արշավները լավ նվեր էին սկսնակ հեծանվորդների համար: Պատրա՞ստ եք մի փոքր բարդացնել երթուղին: Միայն զգուշացնեմ, որ այդ չնչին բարդացումը հանգեցնելու է հաճույքի, բավարարվածության և լավ տրամադրության խորանարդ աստիճանի բարձրացման: Գնում ենք Չռիկ լողանալու՜: Մրսելու մասին խոսք անգամ չի կարող լինել. խարույկ, խորոված կարտոֆիլ, ընկերական մթնոլորտ և լեռնային օդ: Ո՞վ է մեզ հետ:
Սկիզբ` 24 հոկտեմբերի, 2010, 07:00
Ավարտ` 24 հոկտեմբերի, 2010, 19:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ - ուխտագնացություն
Ուխտագնացության մասնակիցները` ծրագրի աջակից կազմակերպությունների անվանումներով դրոշակներով և շապիկներով, կայցելեն Հայաստանի շրջաններում գտնվող 7 եկեղեցի, ուր կվառեն քաղցկեղից բուժվող երեխաների տրամադրած մոմերը և կհավաքեն եկեղեցու մատույցների կենցաղային աղբը: Երեխաները կլինեն միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Սկիզբ` 17 հոկտեմբերի, 2010, 12:30
Ավարտ` 17 հոկտեմբերի, 2010, 18:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ նվիրված 350-ին
10/10/10 - GLOBAL WORK PARTY

Այս օրը մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցելու են մի միջոցառման, որը կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարի պրակտիկ գործողության ամենամեծ օրը: Ներկայումս 6353 տարբեր միջոցառումներ են գրանցվել 187 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը:
Սկիզբ` 10 հոկտեմբերի, 2010, 11:00
Ավարտ` 10 հոկտեմբերի, 2010, 16:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ և թռչնադիտարկում
Եվրոթռչնադիտարկումն աշխարհում անց է կացվում երկու օր, այս տարի` հոկտեմբերի 2-ին և 3-ին: Հեծանվաարշավը կսկսվի հոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 11:00-ին, Կոնսերվատորիայի այգուց, որտեղից կուղևորվենք դեպի Երևանյան լիճ (մեզ կտրամադրեն շապիկ և գլխարկներ, ինպես նաև դրոշ Եվրոթռչնադիտարկում 2010 լոգոյով):
Սկիզբ` 3 հոկտեմբերի, 2010, 11:00
Ավարտ` 3 հոկտեմբերի, 2010, 16:00
Վայր` Երևան
 Հեծանվորդները ջրվեժի տակ
Այս անգամ գնում ենք Քասախի կիրճ` հիանալու Հովհանավանքի գեղատեսիլ վանքով ու թրջվելու, զովանալու, հանդիպակաց ափին գտնվող ջրվեժի տակ: Այնպես որ լողազգեստ չմոռանաք Ճ
Սկիզբ` 26 սեպտեմբերի, 2010, 10:00
Ավարտ` 26 սեպտեմբերի, 2010, 19:00
Վայր` Քասախի կիրճ
 Հեծանվային մրցումներ
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է մրցություն նման ձևաչափով:

Կազմակերպիչ "Հեծանիվ+" Էկո-մարզական Հասարակական Կազմակերպությունը հրավիրում է բոլորիդ, առանց սեռային խտրականության, մասնակցելու այս մրցումներին:
Սկիզբ` 19 սեպտեմբերի, 2010, 10:00
Ավարտ` 19 սեպտեմբերի, 2010, 17:00
Վայր` Երևան
1 - 2 - 3 - ... - 17 - 18 - 19 - 20