Անցած արշավներ
Փրկության կոչ - հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի
Հավանաբար արդեն շատերդ գիտեք, որ Արմավիրի կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև:Խնդիրը մտահոգիչ է... Այն ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև մեր աչքով իրավիճակը տեսնելու նպատակով, "Հեծանիվ+"-ը կազմակերպում է հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի: |
|
Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի
Շաբաթ օրը` մարտի 26-ին, հրավիրում ենք մասնակցելու ք. Եղվարդում կայանալիք «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» հասարակական միջոցառմանը, որը կազմակերպվում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից` Եղվարդի Օրհուս կենտրոնի և «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի աջակցությամբ:Օրակարգը հետևյալն է` 11:30 - Ս. Առուստամյան և «Բլյուզ բենդ»-ի ժամանում (Եղվարդ, 3-րդ դպրոց) 12:00 - «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի անդամների ժամանում (Եղվարդ, քաղաքապետարանի բակ) 12:10 - հանդիպում Եղվարդի հեծանվորդների հետ, հեծանվարշավի կանոնների ներկայացում, տեսանյութի դիտում (Օրհուս կենտրոն) 12:30 - հեծանվարշավի մեկնարկ (քաղաքապետարանի բակ - Երևանյան - Չարենց - Կոմիտաս - Նար Դոս - Աբովյան - Սաֆարյան - Երևանյան փողոցներ - 3-րդ դպրոց) 14:00 - հեծանիվ վարելու վարժանքներ (3-րդ հիմնական դպրոցի բակ) 15:00 - սննդի ընդմիջում (3-րդ դպրոցի բուֆետ) 15:30 - Եղվարդում Երիտասարդական զբոսայգու ստեղծման վերաբերյալ ստորագրահավաք 17:00 - Ռոք համերգ (3-րդ դպրոցի դահլիճ) |
|
Հեծանվարշավ, դեպի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 10:00 (ՀՎԶ, Լենինգրադյան 31)Հեռավորություն` 50 կմ Բարդությունը` հեշտ Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` ձեռնոց, գլխարկ Եղանակային պայմանները` արևոտ |
|
Բռնվե՛ք, գարուն է գալիս
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ:Միջոցառումը կազմակերպում է «Հեծանիվ+»-ը «Մերի Քեյ» ընկերության և «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցի աջակցությամբ: Տոնի կապակցությամբ բացիկները և ծաղիկները տրամադրվելու են «Մերի Քեյ»-ի կողմից, իսկ «ՀՎԶ»-ն հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ: Կրելու ենք հատուկ շապիկներ, հեծանիվներին էլ ամրացնելու ենք դրոշներ: |
|
Գնում ենք գարուն բերելու
Չե՞ք հոգնել բազմոց քշելուց:Գարուն է գալիս, անձրևն է լալիս, իսկ ձեր արյունը դեռ չի՞ եռում: Սկսում ենք մեր արշավների հիմնական շրջանը և, որպես կանոն, ամենահեշտ արշավը` մինչև Էջմիածին: Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Անհրաժեշտ է սկսել հեշտ և կարճ արշավներից, որպեսզի, աստիճանաբար ուժեղանալով և հմտանալով, կարողանաք մասնակցել ավելի հեռավոր ու գեղատեսիլ վայրերով հարուստ արշավներին: |
|
Ինքնամաքրում Թթուջրում :)
Մայրամուտդ թոքերիս, գիշերդ աչքերիս, քամիդ այտերիս, ցողդ թարթիչներիս, արշալույսդ շուրթերիս.. կարոտով կհասնենք քեզ... ցավոք այս անգամ մոտդ չենք գիշերելու, բայց քեզ կխնդրենք քո սառը, թթու կսկիծով զովացնես ու մաքրես մեր պապագ սրտերը... :)Ցուրտ, սառը քամի,... սառույցների վրայով, ձների միջով, ... 75 կմ գնալը, և այդքան ել վերադարձը: Գնուլուց գրեթե ամբողջությամբ վերելքներ, հետ դարձին էլ... ասում էի չէ՞` ձեռնոց, գլխարկ, տաք գուլպաներ... |
|
Ծաղկաձոր
Գնում ենք հմտանալու և վայելելու ձների միջով հեծանիվ վարելու հաճույքը:Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը, առավոտյան ժամը 7:20-ին, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:30 -ին: Վագոնները ջեռուցվում են: |
|
Հեծանվարշավ Ազատի կիրճով
Գառնի չհասած կսուզվենք Ազատի կիրճ, որով մեր ուղին կձգվի մինչև Ազատի ջրամբար: |
|
|
|