Գերհեծանվարշավ 2 Սևան - Լոռի - Երևան
Շարունակվում է մեր գերհեծանվարշավների շարքը: Այս անգամ ուղղությունը դեպի հյուսիս, Լոռվա գեղատեսիլ կանաչաստան:
Մի անգամից ասեմ, որ հեշտ չի լինելու, այնպես որ մասնակցել ցանկացողները թող նախապես խորհրդակցեն Սամվելի հետ: Դե պատրաստ եք? Ուրեմն ղեկը ամուր բռնեք, սեղմակներն ել ամուր սեղմեք, ԳՆԱՑԻՆՔ !! Երթուղի 1-ին օր Երևան - Ծովագյուղ (65km (գնացքով)) - Դիլիջան- Վանաձոր-Չկալով (100km) 2-րդ օր Չկալով - Վահագնի (20km) 3--րդ օր Վահագնի - Վանաձոր - Սպիտակ - Ապարան - Աշտարակ - Երևան (150km) Հագուստ և պարագաներ - սպորտային, հավելյալ տաք հագուստ, լողազգեստ, ՔՆԱՊԱՐԿ, ուսապարկ Սնունդ - բուսական, հյութեր, մրգեր, ոչ ալկոհոլ Մեկնարկ - առավոտյան 7-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31) հեծանիվ վարձակալողները լինեն 6:30 Ովքեր մեզ չեն կարող միանալ 3 օրով, եկեք միայն առաջին օրը, մինչև Սևան, կլողանք միասին, իսկ այնտեղից մենք հյուսիս, դուք` հարավ, մինչև Երևան: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|