Երևանյան կանաչ հեծանվարշավ
Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, հրավիրում ենք մասնակցելու հեծանվային ակցիային՝ նվիրված Մաշտոցի այգու փրկությանն ու պահպանմանը: Հեծանիվներով երթևեկելու ենք Երևանի կենտրոնական փողոցներով, կրելու ենք կանաչ ժապավեններ, գլխաշորեր և դրոշներ: Այս ակցիայով կցուցադրենք մեր պատրաստակամությունը մեր իսկ կանաչ տարածքներին տեր կանգնելու հարցում, ինչպես նաև խնդրի մասին թռուցիկներով կիրազեկենք անցորդներին:

Հավաքվում ենք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից շարժվելու ենք ժամը 12:00-ին: Հիմնական կանգառը լինելու է ժամը 14:00-ին Մաշտոցի այգում, ուր կմիանանք մեր կանաչ ակտիվիստներին, կմասնակցենք տեղի կազմակերպված միջոցառումներին և մեր հերթին էլ ցանկացողների համար անվճար հեծանվավարժանք կանցկացնենք:

Երթուղին հետևյալն է` Լենինգրադյան - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մոսկովյան - Մաշտոց - Կորյուն - Աբովյան - Սայաթ Նովա - Խանջյան - Թումանյան - Կարապի լիճ - Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի Պողոտա - Մաշտոցի Այգի: Հետ դարձը՝ Արամի փողոց - Մանկական երկաթուղի - Հրազդանի կիրճ - Հալաբյան - ՀՎԶ

Մեկնարկը` շաբաթ օրը, փետրվարի 25-ին, 12:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 25 կմ
Բարդությունը` * - - - - , 1/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 25 February, 2012, 12:00
End Time: 25 February, 2012, 18:00
Location: Երևան