Հեծանվարշավ դեպի Սևան
Գնալու ենք գնացքով մինչև Հրազդան քաղաք, այնտեղից հեծանիվներով մինչև մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով:

Այսպիսով՝

Սկիզբը՝ 7:00 ՀՎԶ (Լենինգրադյան 31), կամ 8:30 Քանաքեռ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել)

Երկարությունը՝ 10 կմ (մինչև Քանաքեռ կայարան) + 15 կմ (մինչև Սևանա լիճ) + 60 կմ (հետադարձ) = 85 կմ

Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ
Տրամադրությունը` ջրիկ

Գնացքի տոմսի արժեքը՝ 350 դր

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 26 հունիսի, 2011, 07:00
Ավարտ` 26 հունիսի, 2011, 19:00
Վայր` Սևանա լիճ