Հայոց Թագավորների հետքերով
Դվինը` Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը, հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մայրաքաղաք Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը նրանից ոչ հեռու գտնվող բլրի վրա կառուցում է ապարանքներ, ուր և տեղափոխում է իր արքունիքը։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8–րդ դարերում, երբ նա դարձավ մի շատ ավելի ընդարձակ, քան Մարզպանական Հայաստանն էր, վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան, ինչպես գիտեք, իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ : Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարից։ Բնակչությունը եղել է բազմազգ։ Հայերից բացի առանձին թաղամասերով բնակվել են պարսիկներ, արաբներ, հույներ, ասորիներ։ Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ նրա կենտրոնում, բլրի վրա, հառնում էր միջնաբերդը աշտարակաշատ իր պարիսպներով։ Միջնաբերդի գագաթի հարթակին գտնվել է Արշակունիների թագավորական պալատը, ստորին հարթակին՝ պալատական բարձր պաշտոնյաների բնակարանները։

Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:
Նպատակակետը` Դվինի միջնաբերդ (կամ այն ինչ նրանից պահպանվել է)
Երկարությունը` 80 կմ

Երթուղին` ՀՎԶ (Լենինգրադյան 31) – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերգանուշ – Երևան

Սկիզբը` կիրակի օրը առավոտյան 10:00–ին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 20 հունիսի, 2010, 10:00
Ավարտ` 20 հունիսի, 2010, 19:00
Վայր` Դվին