Բռնվե՛ք, գարուն է գալիս
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ: Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով և կենդանի ծաղիկներ բաժանելու կանանց ու աղջիկներին: Կլինեն փոքրիկ կանգառներ մարդաշատ վայրերում: Միջոցառման վերջում կկազմակերպենք տոնական, բնական, ջերմ, բուսական խնջույք` թեյ, չիր, չամիչ, խուրմա, հալվա, խնձոր...
Միջոցառումը կազմակերպում է ...«Հեծանիվ+»-ը «Մերի Քեյ» ընկերության և «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցի աջակցությամբ: Տոնի կապակցությամբ բացիկները և ծաղիկները տրամադրվելու են «Մերի Քեյ»-ի կողմից, իսկ «ՀՎԶ»-ն հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ: Կրելու ենք հատուկ շապիկներ, հեծանիվներին էլ ամրացնելու ենք դրոշներ: Հեծանվարշավը կմեկնարկի Կոնսերվատորիային հարող այգուց` Կոմիտասի արձանի մոտից, ժամը 12:00-ին: Բոլոր նրանք, ովքեր չունեն հեծանիվ կամ ցանկանում են մասնակցել նախապատրաստական աշխատանքներին, պետք է առավոտյան ժամը 11:00-ին լինեն «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցում (Լենինգրադյան 31): Անվճար հեծանիվների քանակը սահմանափակ է, այդ պատճառով շտապեք նախօրոք պատվիրել: Հեծանվարշավի հետ կապված ցանկացած հարցով զանգեք և անհանգստացրեք Սամվելին` 093-426-654: |
|