Հեծանվարշավ դեպի Սևաբերդի լիճ
Եղանակը պահանջում է նոր հեծանվարշավ... արևն էլ հուշում է, որ լողազգեստը չմոռանանք: Գնում ենք Սևաբերդից մի փոքր վերև գտնվող չքնա՜ղ լիճը: Իսկ թե որքանով է չքնաղ` կգնանք տեղում կպարզենք: Մեկ էլ տեսար չքնաղ չեղավ :) Հատիս լեռը մի կողմից, Գեղամա լեռներն էլ` մյուս, թախիծով կնայեն մեզ ու կհիշեն այս տարի մեր իրականացրած նախկին խելապտույտ արշավները... էհ...
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 8:00-ից Հեռավորություն` 85 կմ Բարդությունը` միջին Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր Հագուստը` արշավային, ձեռնոց, գլխարկ, լողազգեստ և սրբիչ Եղանակային պայմանները` զով և արևոտ, հաճելի ջերմաստիճան հեծանիվ վարելու համար Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աբովյան - Մայակովսկի - Արամուս - Կամարիս - Գեղաշեն - Զառ - Սևաբերդ - Զառ - Ակունք - Նոր Գյուղ - Աբովյան - Երևան Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|