Հաղթական հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ իրականացնում ենք մեր հեծանվային հաղթական պտույտը Արայի լեռան շուրջ:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան:

Մեկնարկը. կիրակի օրը՝ մայիսի 8-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://web.facebook.com/HVZarhesta...

Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, հեծանվային սաղավարտ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 8 մայիսի, 2016, 13:00
Ավարտ` 8 մայիսի, 2016, 22:00
Վայր` Արայի լեռ