Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու երկար սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:
Երթուղին հետևյալն է` Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Աշտարակ – Երևան Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 55 կմ Բարդությունը` ★★★☆☆, 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` արշավային, սպորտային: Եթե ցանկանում եք լողանալ, ապա չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ: Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|