Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:
Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ: Երթուղին հետևյալն է` Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխչյան - Նշավան - Դվին - Վերին Դվին - Երևան Մեկնարկը` շաբաթ օրը, մարտի 19-ին, առավոտյան 09:30-ին, հեծանիվների "ՀՎԶ" արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 80 կմ Բարդությունը` ★★★☆☆, 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` արշավային, սպորտային Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|