Հեծանվարշավ դեպի Արզնու ձոր
Այս կիրակի ուղևորվում ենք Արզնու ձոր, ուր գետի ափին կվայելենք մեր հանգիստը և կըմպենք Արզնու մաքուր աղբյուրի ջուր: Այնուհետև կշարժվենք դեպի Եղվարդ, որտեղից մինչև Երևան արդեն միայն վայրէջքներ են:

Երթուղին հետևյալն է`
Լենինգրադյան - Կիևյան - Քոչար - Թբիլիսյան խճուղի - Սևանի մայրուղի - Արզնու ձոր - Եղվարդ - Զովունի -Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, փետրվարի 28-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 28 փետրվարի, 2016, 14:00
Ավարտ` 28 փետրվարի, 2016, 21:00
Վայր` Կոտայքի մարզ