Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք շաբաթօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացե՛ք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին: Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված՜՜՜ Միայն թե առայժմ չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ :)
Ուշադրություն: Արշավում ենք շաբաթ օրը, քանի որ կիրակի օրը սպասվում են տեղումներ: Շաբաթ օրը կանխատեսվում է բավականին ջերմ՝ ցերեկը +9 աստիճան և առանց տեղումների: Եվ այսպես, մեկնարկը` շաբաթ օրը, փետրվարի 6-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://web.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 40 կմ Բարդությունը` ★★☆☆☆, 2/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր) Հագուստը` տաք, արշավային, սպորտային, ձեռնոցներ: Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|