Շաբաթօրյա հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Բազմաթիվ խնդրանքներով այս հեծանվարշավը կազմակերպում ենք շաբաթ օրը՝ հնարավորություն տալով մասնակցել նաև կիրակի օրերին զբաղված մեր հեծանվասերներին:
Եվ այսպես, այս շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Երթուղին հետևյալն է` Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ: Մեկնարկը. շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 60 կմ Բարդությունը` ★★★☆☆, 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` թեթև, սպորտային, լողազգեստ Մասնակիցները, իրենց իսկ անվտանգության համար, ցանկալի է ունենան դիմացի և ետևի լապտերներ, քանի որ արդեն բավականին վաղ է մթնում: Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|