Մրգառատ հեծանվարշավ դեպի Դվին
Այս կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, արշավում ենք դեպի Դվին՝ հայրենի բնության անզուգական բարիքներից մեկի՝ հյութեղ ու բուրումնավետ դեղձի համտեսի: Շատ լավ առիթ նորից միասին հավաքվելու, հեծանիվներով քաղաքից դուրս գալու ու խոտերի վրա մեր հանգիստը վայելելու: Նշենք նաև, որ արշավը դասվում է հեշտերի շարքին:
Երթուղին հետևյալն է` Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխչյան - Նշավան - Դվին - Վերին Դվին - Երևան Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 20-ին, առավոտյան 09:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc Հեռավորությունը` 80 կմ Բարդությունը` ★★☆☆☆, 2/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` արշավային, սպորտային Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|