Հեծանվորդները Դիլիջանի վրանային ճամբարում
Դիլիջանում կազմակերպվում է բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, կվերադառնանք՝ 16-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողները կկարողանան կիսվել նաև հեծանիվ վարելու իրենց փորձով: Երեխաների համար կանցկացվի նաև հեծանվավարժանք:

Մասնակցելու համար պետք է ունենաք քնապարկ կամ վերմակ: Ցանկացողները կարող են բերել նաև վրան: Եթե ոչ, ապա ծածկը կապահովվի: Վրանով գիշերողները կմնան անտառում: Ըստ կանխատեսումների սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մասնակցելու համար նախօրոք զանգեք Սամվելին և հաստատեք ձեր մասնակցությունը:

Մեկնումը՝ օգոստոսի 15-ին, երկաթգծի Ալմաստ կայարանից, ժամը 8:30 (գնացքը այդ ժամին է շարժվում, ուշանալ չի կարելի): Կամ ժամը 7:30 եղեք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc
այնտեղից միասին կշարժվենք դեպի Ալմաստ կայարան:

Երթուղին հետևյալն է՝
1-ին օր, օգոստոսի 15. ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Ծովագյուղ, այնուհետև Ծովագյուղ - Դիլիջան (30 կմ)
2-րդ օր, օգոստոսի 16. Դիլիջան - Սևան -Երևան (110կմ):

Հեռավորությունը` 10 կմ + 30 կմ + 110 կմ
Բարդությունը` ★★★★☆, 4/5
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ

Մասնակիցները, իրենց իսկ անվտանգության համար, ցանկալի է ունենան դիմացի և ետևի լապտերներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 15 օգոստոսի, 2015, 11:30
Ավարտ` 16 օգոստոսի, 2015, 23:00
Վայր` Դիլիջան