Հեծանվարշավ դեպի Սևան
Այս կիրակի՝ հուլիսի 26-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Սևան հեծանվարշավի: Ըստ եղանակային կանխատեսումների շաբաթվա վերջում երևանյան տապը գնալով սաստկանալու է, այնպես որ առիթը բաց չենք թողնում և գնում ենք Սևանում զովանալու: Երևանից Սևան կմեկնենք գնացքով, այնուհետև կիջնենք թերակղզուն հարակից լողափը: Վերադարձը կլինի ամբողջությամբ հեծանիվներով:
Եվ այսպես, մեկնարկը կիրակի օրը՝ հուլիսի 26-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): https://www.facebook.com/HVZarhestanoc Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Տոմսի արժեքն է՝ 600 դրամ: Ամբողջ երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Սևանի թերակղզի, այնուհետև վերադարձ՝ Սևանի մայրուղով մինչև Երևան (65 կմ): Բարդությունը` ★★☆☆☆, 2/5 Սնունդը՝ թեթև, բուսական Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր Հագուստը՝ թեթև, սպորտային: Ձեզ հետ ունեցեք նաև լողազգեստ, գլխարկ և երկարաթև հագուստ՝ արևից պաշտպանվելու նպատակով: Տրամադրությունը` ջրիկ :) Մասնակցելու պայմանները` 1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем): 2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան: 3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին: Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|