Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու ևս մեկ սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Օշական – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային: Եթե ցանկանում եք լողանալ, ապա չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 19 ապրիլի, 2015, 13:30
Ավարտ` 19 ապրիլի, 2015, 22:00
Վայր` Օշական