Անցած արշավներ
Երևանյան կանաչ հեծանվարշավ
Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, հրավիրում ենք մասնակցելու հեծանվային ակցիային՝ նվիրված Մաշտոցի այգու փրկությանն ու պահպանմանը: Հեծանիվներով երթևեկելու ենք Երևանի կենտրոնական փողոցներով, կրելու ենք կանաչ ժապավեններ, գլխաշորեր և դրոշներ: Այս ակցիայով կցուցադրենք մեր պատրաստակամությունը մեր իսկ կանաչ տարածքներին տեր կանգնելու հարցում, ինչպես նաև խնդրի մասին թռուցիկներով կիրազեկենք անցորդներին: |
|
Հեծանիվ, Ձյուն, Ծաղկաձոր
Երբ "Խենթությունը" դառնում է սովորույթ...Ասում են Ծաղկաձորում լավ ձյուն կա, մենք ել գնում ենք հեծանվագնդիկ խաղալու :Ճ Երթուղին հետևյալն է` Երևան – Հրազդան " Գնացքով ", Հրազդան - Ծաղկաձոր ու հետ դարձ Հրազդան " Հեծանիվներով ", Հրազդան - Երևան " Գնացքով " ... Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 07:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) |
|
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր`լողանալու
Կիջնենք գեղատեսիլ Քասախի կիրճը, կվայելենք սառը գետը, խարույկի շուրջ կջերմանանք... Հետո կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:Երթուղին հետևյալն է` Երևան – Աշտարակի ձոր – Օշական– Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) Հեռավորությունը` 55 կմ Բարդությունը` * * * - - , 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` ձմեռային, սպորտային, տաք ձեռնոց, գլխարկ, և ուսապարկ: |
|
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Նոր տարին խոստանում է բազում հետաքրքիր ու գեղեցիկ արշավներ: Մտքում արդեն գծում ենք երթուղիներ, սպասում ենք օրերի տաքանալուն, որ այցելենք մեր կողմից արդեն սիրված և դեռևս անհայտ ու գողտրիկ վայրեր: Բնության կանչը զրնգում է մեր հոգում, մի քիչ էլ, ու մենք արդեն քեզ հետ կլինենք, քո գրկում...Բայց նախ մեր հայրենի բնության առաջ խայտառակ չլինելու համար, պետք է ձեռք բերել որոշ մարզավիճակ: Այդ նպատակով սկսում ենք ամենահեշտ արշավներից, որոնցից առաջինը դեպի Էջմիածին հեծանվարշավն է: |
|
Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Կիջնենք Ազատի կիրճ, կճաշակենք տոնական փլավ, խորոված սունկ, կարտոշկա և այլն: Գիշերելու ենք վրաններում:Երթուղին հետևյալն է` Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ, հաջորդ օրը՝ հետդարձ: |
|
Ամանորյա գիշերը հեծանվորդներով
«Հեծանիվ+»-ը շնորհավորում է բոլոր հեծանվասերներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ և հրավիրում է մասնակցելու «Ամանորյա հեծանվարշավ + Ամանորյա տոնական խնջույք» միջոցառմանը: |
|
Ակցիային միանում է հեծելազորը
Հե՜յ հեծանվորդներ, զարթնե՛ք, հեծնեք ձեր նժույգները և շարժեք մկանները: Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին բնապահպանական հզոր ակցիա: |
|
Հետախուզական Հեծանվարշավ Հանքավանում
Առավոտյան նստում ենք գնացքը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն), ժամը 8:40, գնացքով մինչև Հրազդան, Հրազդանից մինչև Հանքավան ու նույն ձևով հետ գալը անցնում ենք հեծանիվներով, իսկ Հրազդանից Երևան կրկին գնացքով:Իսկ թե ինչ ենք հետախուզելու, ասեմ ովքեր դեռ տեղյակ չեն, Հանքավանում... պատրաստվում են մոլիբդենի հանք շահագործել բաց եղանակով, մանրամասները այստեղ ` http://www.ecolur.org/hy/news/mining/instead-of-rejecting-bad-project-nature-protection-minister-holding-public-hearings-on-hanqavan-molybdenum-mine/3137/ Մենք էլ պատրաստվում ենք , ինչպես միշտ սկզբի համար ավելի մոտիկից ծանոթանալ խնդրի էությանը: |
|
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)Հեռավորությունը` 55 կմ Բարդությունը` * * * - - , 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ: |
|
Գնում ենք Խոր Վիրապ
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)Հեռավորությունը` 88 կմ ... Բարդությունը` * * * - - , 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ: |
|
