Անցած արշավներ
Հեծանվարշավ դեպի Աղվերան
Արշավ դեպի Աղվերան, մի վայր որի փարթամ բնությունն ու կենարար օդը կպարքևի մեզ անմոռանալի հանգիստ: Ճանապարհին կլինեն խնձորի այգիներ: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ տեսնել հայրենի բնության ևս մեկ գեղատեսիլ վայր - ճանաչենք մեր հայրենիքը հեծանիվի օգնությամբ:Հավաքվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում, կիրակի օրը առավոտյան ժամը 7:15, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:30 -ին: |
|
Հեծանվարշավ դեպի Դվին
Հեծանվարշավ դեպի Դվին՝ պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին Խոսրով Կոտակ թագավորի օրոք:Արշավ դեպի 4-րդ դար, որի ժամանակակից ճանապարհներին կհանդիպենք բազմաթիվ դեղձենիներ և կվայելենք դրանց բերքի հիասքանչ համը և բույրը։ Հնարավոր է նաև խաղող։ Երթուղին հետևյալն է` Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Երևան; Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) |
|
Հեծանվավարժանք ՈՒՐԲԱԹ 18:00-ին + Քաղաքային արշավ սկսնակների համար ՇԱԲԱԹ
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Իսկ ահա շաբաթ օրը, առավոտյան 09.00 ից մեկնարկելու է հերթական արշավը սկսնակ հեծանվորդների համար, այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, չեն կարող գտնել ավելի հարմար առիթ։ Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։)))))) |
|
Դեղձառատ արշավ դեպի Արա լեռան փեշերը
«Հեծանիվ +»-ը հրավիրում է բոլորին հերթական արշավի, քանի դեռ չի ավարտվել ամառը և դեռ բնությունը կիսվում է մեզ հետ իր բարիքներով՝ գնում ենք դեղձ ուտելու:Սկիզբը ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից Երթուղին հետևյալն է`Երևան - Զովունի - Եղվարդ - Ափնագյուղ - Արտաշավան – Սաղմոսավանք – Օհանավանք – Կարբի – Մուղնի – Աշտարակ – Երևան: Ճանապարհի մի հատված անցնելու ենք քարքարոտ գրունտային ճանապարհով: |
|
Հեծանվորդները միանում են Դիլիջանի վրանային ճամբարին
Դիլիջանում կազմակերպվում է վրանային բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Ճամբար են այցելելու բնապահպան ակտիվիստներ և բնապահպանական կազմակերպություններ: Կլինեն զրույցներ, ելույթներ, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարի գլխավոր նպատակն է երեխաների մեջ զարգացնել բնապահպան լինելու զգացողությունը, տալ էկոլոգիական գիտելիքներ, ներկայացնել Հայաստանում տիրող բնապահպանական իրավիճակը: Ճամբարը լինելու է օգոստոսի 10-ից 13-ը:Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ օգոստոսի 11-ին, կվերադառնանք 12-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կցուցադրենք հետաքրքիր տեսահոլովակներ, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողներին նաև հեծանիվ վարել կսովորեցնենք: |
|
Քաղաքային արշավ սկսնակների համար
Այս կիրակի լինելու է շատ սպասված արշավ սկսնակ հեծանվորդների համար, այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, չեն կարող գտնել ավելի հարմար առիթ։ Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))) Իսկ փորձառու հեծանվորդների կողմից ակնկալում ենք մասնակցություն՝ նորեկներին թիկունք կանգնելու և օգնելու նպատակով ;) |
|
Գնում ենք Հավուց Թառի վանք
Սկիզբը ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցիցԵրթուղին հետևյալն է`Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Հավուց Թառի վանք Հեռավորությունը` 80 կմ Բարդությունը` * * * - - (3/5) Սնունդը՝ թեթև, բուսական Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ Տրամադրությունը` մարտական |
|
Սևան՝ հեծանիվներով
Գնալու ենք գնացքով մինչև Սևան և իջնելու ենք մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով:Սկիզբը՝ 7:30 ՀՎԶ (Լենինգրադյան 31), կամ 8:45 երկաթգծի Ալմաստ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել) Երթուղու երկարությունը՝ 10 կմ (մինչև Քանաքեռ կայարան) + 15 կմ (մինչև Սևանա լիճ) + 60 կմ (հետադարձ) = 85 կմ |
|
3-րդ Հեծանվային կայանտեղիի բացումը Բժշկական համալսարանում
Երկուշաբթի օրը , մայիսի 28-ին մեզ համար կրկնակի տոն է, առաջին հանրապետության օրը կլինի մեր կազմակերպության կոմից թվով արդեն 3 - րդ հեծանվային կայանատեղիի բացումը , որը տեղադրվել է Բժշկական Համալսարանի բակում : Հիշեցնենք որ նախորդները տեղադրվեցին Պետական համալսարանի, թվով 17 հատ, և Ֆրանսիական համալսարանի, թվով 10 հատ, բակերում :Բացումը կկայանա ժամը 11.00 ին, Բժշկական համալսարանի բակում (մուտքը Կորյուն փողոցի կողմից): Տոնական հեծանվաերթը կսկսվի ժամը 10.00 ին , "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից (Լենինգրադյան 31): |
|
Գնում ենք Խոր Վիրապ
Երթուղին հետևյալն է`Երևան – Այնթապ – Արտաշատ – Փոքր Վեդի – Խոր Վիրապ - Երևան Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) Հեռավորությունը` 88 կմ Բարդությունը` * * * - - , 3/5 Սնունդը` թեթև, բուսական Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ: |
|
